Հայաստանն Իրանի հետ փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված հարաբերություններ ունի, և կարևոր է, որ ծանրակշիռ հեղինակություն ունեցող տարածաշրջանային խաղացողը հստակ պատկերացնում է սպառնալիքները, որ կրում է Ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրացումը: Այդ մասին «Интерфакс» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Իրանը Հայաստանի հնագույն հարևանն է: Մենք կառուցում ենք մեր հարաբերությունները պատմական ավանդույթների վրա, և Հայաստանի անկախության առաջին օրերից Իրանը տարածաշրջանում միշտ իրեն դրսևորել է որպես հուսալի և պատասխանատու խաղացող՝ ցուցաբերելով զսպված և հավասարակշռված դիրքորոշում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ»,- ասել է Վիգեն Սարգսյանը:
Նա հավելել է, որ Թեհրանը միշտ օգնել է Հայաստանի համար ամենածանր պահերին, անգամ պարզապես մթերք մատակարարելով այն օրերին, երբ Հայաստանը հայտնվել էր ամբողջական շրջափակման մեջ:
«Այդ պատճառով Իրանի հետ մենք շատ խորը փոխադարձ հարգանքի, վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենք, և մեզ համար կարևոր է, որ տարածաշրջանային խաղացողը, որը ծանրակշիռ հեղինակություն ունի, հստակ պատկերացնում է սպառնալիքները, որ կրում է Ղարաբաղյան հակամարտության հնարավոր սրացումը: Իրանը բաց հայտարարում է այդ մասին բոլոր հարթակներում, այդ թվում մեր ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպումների ժամանակ»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ Իրանի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը խոսել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր սրման անթույլատրելիության մասին:
Բացի այդ, Հայաստանի ՊՆ ղեկավարը հավելել է, որ Հայաստանը Թեհրանի հետ տնտեսական բնույթի խորը հարաբերություններ ունի, և լուրջ քաղաքական երկխոսություն է տարվում արդեն 25 տարվա ընթացքում: «Այժմ, երբ զգալիորեն թուլացել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների տեսքով միջազգային ճնշումը, այդ թվում պաշտպանության ոլորտում հնարավորությունների առումով, մենք իսկապես շահագրգռված ենք նրանց կողմից մշակվող նախագծերի ուսումնասիրման հարցում»,- ասել է նա:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ Իրան այցելության ընթացքում նա հաճելիորեն զարմացել է ռազմաարդյունաբերական ոլորտում նրանց ցուցադրած արդյունքներով: Լուրջ առաջընթաց է գրանցվել շատ ուղղություններով՝ այդ թվում ռադիոէլեկտրոնիկայի, օպտիկայի ոլորտում, և դա, նրա խոսքով, մեծ հարգանքի և ուշադրության է արժանի:
«Իրանը տարածաշրջանային խաղացող է, բնական է, որ նրանք շահագրգռված են բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման հարցում: Մենք միշտ շատ դրական ենք վերաբերում գործընկերությանը, տարածաշրջանային գործընկերությանը: Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանի ապագան հենց այն է, որ հնարավորինս շատ երկրներ շփվեն իրար հետ ամենատարբեր թեմաներով և ուղղություններով»,- ասել է Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով Ռուսաստան-Իրան- Ադրբեջան համագործակցության եռակողմ ձևաչափի վերաբերյալ իր վերաբերմունքի մասին հարցին։
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02