Մայիսի 9-ն արդեն 25 տարի հայերի համար եռատոնի խորհուրդ ունի: 1945 թվականին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին գումարվեց Շուշիի ազատագրումն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստեղծումը:
1992 թվականին՝ ուղիղ 25 տարի առաջ հենց այս օրը սկսվեց Արցախի հնագույն քաղաքներից մեկի՝ Շուշիի ազատագրումը: Մեկ օր հետո պատմական հայկական քաղաքն այլևս տերերինն էր:
Արցախ տանող ճանապարհն այսօր բոլոր ուղղություններով գերծանրաբեռնված է. այնտեղ են շտապում Երևանից, Գյումրիից, Վանաձորից, Իջևանից ու Սևանից… Նպատակը մեկն է՝ արցախցու կողքին լինել ու մասնակիցը դառնալ օրվա տոնակատարության: Չէ՞ որ և՛ 90-ականներին, և՛ այսօր հայաստանցին ու արցախցին կողք կողքի են պայքարում թշնամու դեմ:
Aysor.am-ի հետ զրույցում երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը կամ, ինչպես մտերիմներն են նրան ասում, Մակիչը, տեղեկացրեց՝ ընկերների հետ արդեն Գորիսի մոտակայքում է, շուտով հայկական երկրորդ հանրապետությունում կլինի:
«Գրեթե ամեն տարի մայիսի 9-ին ես Արցախում եմ լինում: Վաղվա տոնը Շուշիում եմ անցկացնելու: Ինձ հետ իմ ընկերներն են, որոնց համար այս տոնն իսկապես տոն է», - նշեց նա:
Արցախյան պատերազմի մասնակցի համար 1992 թվականն առավել ազդեցիկ է, քան՝ 1945-ը: Զգացողությունները տարբեր են, ու պատճառը երևի հենց այն է, որ մեկն իր պապերի, մյուսն՝ իր սերնդակիցների հաղթանակն է:
«Մի փոքր կդժվարանամ համեմատել երկու հաղթանակները՝ Հարենական պատերազմում հաղթանակն ու սեփական հողի ազատագրումը: Անշուշտ, մարդիկ գաղափարախոսություն են ունեցել և իրենց կյանքն են ներդրել: Միայն զոհաբերությունն է նման, գաղափարախոսությունն այլ է… 1992-ի մայիս 9-ն ինձ համար հարազատ է, ես շոշափել եմ այն: Կարծում եմ՝ ամեն ժամանակի զինվոր իր ազատագրական պայքարի մեջ ազնիվ և շիտակ է եղել», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Ազատամարտիկը, վերհիշելով Շուշիի ազատագրման օրերն ու իր առաջին արձագանքը, ժպիտով պատմեց.
«Այսօրվա պես հիշում եմ՝ զգացողություններս նորմալ էին, ամեն մի հայի պես ուրախացա իմ հողի վերադարձով: Անկախ նրանից, մասնակցել, թե չես մասնակցել այդ ռազմական գործողությանը, միևնույն է՝ ժողովրդից մեկն ես ու զգացմունքներդ նույնն են»:
Մկրտիչ Մկրտչյանը նկատեց՝ Շուշին դանդաղ, բայց վերականգնվում է ու իր նախկին տեսքին վերադառնում՝ քաղաքաշինական ժամանակակից լուծումներով:
.jpg)
Արմատներով սասունցի, ծնունդով՝ թալինցի ազատամարտիկը տևական ժամանակ ծառայել ու ապրել է արցախյան բերդաքաղաքում: Թեև 1997 թվականից տեղափոխվել է հայրական տուն՝ հարազատ Թալին, սակայն Արցախի ու սահմանին կանգնած զինվորի հետ կապը չի ընդհատել: Նախորդ տարվա ապրիլյան պատերազմի օրերին էլ առաջնագծում էր:
«Հայ զինվորի բարոյահոգեբանական վիճակը միշտ բարձր է եղել: Մենք հրաշալի սերունդ ունենք, իր բոլոր թերություններով հանդերձ՝ հզոր ու պատրաստ բանակ: Ցանկանում եմ՝ այն զգացողությամբ, որով այսօր հայ ժողովուրդն ապրում է, ամեն օր ապրի՝ ազնիվ և շիտակ», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Մկրտիչ Մկրտչյանը:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02