Հայաստանի սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 4-10-ը գրանցված երկրաշարժերից 16-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Ինչպես տեղեկացրին ՍՊԾ գործակալությունից, տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 5-ը գրանցվել են Հայաստանի Հանրապետության տարածքում` մայիսի 4-ին, ժամը 23:51-ին, M=2.4, Նոյեմբերյան քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք, մայիսի 6-ի ն, ժամը 07:49-ին, M=1.0, Սևան քաղաքից 16 կմ դեպի հարավ-արևմուտք, մայիսի 7-ին, ժամը 23:21-ին, M=1.5, Վանաձոր քաղաքից 13 կմ դեպի հարավ-արևմուտք, մայիսի 9-ին, ժամը 15:07-ին, M=3.1, Բավրա գյուղից 14 կմ դեպի հյուսիս-արևելք, մայիսի 9-ին, ժամը 18:59-ին, M=2.0, Վայք քաղաքից 19 կմ դեպի հյուսիս-արևմուտք:
Տարածաշրջանում գրանցվել է 5 երկրաշարժ 3 բալ և ավելի ուժգնությամբ: Մայիսի 4-ին 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) երկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում՝ Գերանբոյ քաղաքից 14 կմ դեպի հարավ-արևմուտք: Մայիսի 6-ին 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.2) երկրաշարժ է գրանցվել Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 24 կմ դեպի հյուսիս-արևմուտք, որին ժամեր անց հետևել է հաջորդ ցնցումը՝ 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5): Մայիսի 9-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 23 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2) երկրաշարժ: Հաջորդ օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ է գրանցվել Իրանում՝ Մակու քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևմուտք:
Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Մայիսի 8-ին Խաղաղ օվկիանոսի հյուսիսում՝ Ալեուտյան կղզիների տարածքում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Հաջորդ օրը 6.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում՝ Օկինավա պրեֆեկտուրայի Հիարա քաղաքից 111 կմ դեպի արևելք: Մայիսի 10-ին 6.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Վանուատուի Պորտ-Օլրի քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժերի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
16:18 12.09.26
16:36 12.09.26
14:29 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
14:14 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02