«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ ուշ երեկոյան բոլորը, ու գուցե հոգու խորքում` նաև Նիկոլը, համոզվեցին, որ ընտրակաշառքին հակադրվող քաղաքացիներին առաջարկվող 15000 դրամի օգնության «Ելքի» առաջարկը փուչիկի պես տրաքում է: Հենց Արարատյան զանգվածում տեղակայված ՀՀԿ շտաբի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները հավաստեցին, որ ընտրողները ՀՀԿ-ի տված 10000, 20000 «նաղդ» փողը գերադասում են Նիկոլի խոստացած «նիսյա» փողից:
Եթե ամեն բան եկել, հանգել է փողին կամ դրա հետ կապված թվաբանությանը, ապա մարդիկ ճիշտ են վարվում, որովհետև «շնից մազ պոկելն» ավելի արդյունավետ է, քան «ոսկե սարերին» հսվատալը: Սա է լյումպենի հոգեբանությունը, վարքագիծը: Իրերը կոչենք իրենց անուններով: Նիկոլի առաջարկածը նույն ընտրակաշառքն է` գեղարվեստական մատուցմամբ, լյումպենիզմը գաղափարախոսության վերածելու վտանգավոր հեռանկարով: Ընտրակաշառքը նույնանում է իշխանության, թալանի, կաշառքի հետ: Հենց ընդդիմությունը ժողովրդին առևտուր է առաջարկում` նրան զրկում է ընտրության հնարավորությունից, նաև վարկաբեկում է քաղաքականությունն ու ընդդիմությունը:
Նույնիսկ տատանվող, չկաշառվող ընտրողներն այդ պարագայում գերադասելու են իշխանության «նաղդ» փողը, որովհետև ընտրությունն, որպես այդպիսին, վերջացել է: Նիկոլի «15000»-ի առաջարկը Երևանի ընտրության ավարտի ազդարարումն էր, որովհետև վերացավ իշխանության ու ընդդիմության բարոյական, արժեքային սահմանը:
Երեկ Նիկոլն Արարատյան զանգվածում հնձում էր այն, ինչ ցանել է: Աճուրդում նա պարտվել է, որովհետև նրա խոստացած «նիսյա» փողն ընդամենն աննշան բարձրացրեց ՀՀԿ-ի կողմից տրվող «նաղդի» չափը: Մինչ աճուրդին Նիկոլի մասնակցությունը` հանրապետականները ձայնը գնում էին տաս հազարով, հիմա` քսան հազարով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02