Dialogue.am կայքն իր «Սոցիալական իրավունք» խորագրի շրջանականերում շարունակում է զինծառայողներին վերաբերող սոցիալական իրավունքի մեկնաբանությունների շարքը՝ այս անգամ ներկայացնելով, թե երբ և ինչ դեպքերում է տրվում զինվորական կենսաթոշակ: Զինվորական կենսաթոշակի տեսակներն ու տրամադրման կարգը հաստատված է «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով: Դրանք են՝
1. Երկարամյա ծառայության
2. Հաշմանդամության
3. Կերակրողին կորցնելու դեպքերում
Նշենք, որ զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմք է ընդունվում հիմնական կենսաթոշակի չափը, որը ներկայումս կազմոում է 16.000 դրամ, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1500 դրամ է:
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է քրեակատարողական և դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում` ծառայությունը կարգավորող օրենքներով սահմանված կարգով և ժամկետներով ծառայած այն անձանց, ովքեր՝
1) զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեն առնվազն 20 օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժ:
2) ծառայության տարիքը և/կամ պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում՝ զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս.
3) հաստիքների կրճատման կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայությունից արձակվելու օրվա դրությամբ առնվազն 45 տարեկան է և ունեն առնվազն 25 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ, որում զինվորական ծառայության ստաժը կազմում է առնվազն 12 օրացուցային տարի, 6 օրացուցային ամիս:
Իսկ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
Կ=Հ X ԶԱԳ + ԶՍ X ԶԱ բանաձևով
Կ-ն կենսաթոշակի ամսական գումարն է
Հ-ն` հիմնական կենսաթոշակի չափը,
ԶՍ-ն` զինվորական ծառայության ստաժի տարիները,
ԶԱ-ն` զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը,
ԶԱԳ–ն` զինծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործակիցն է։
Երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակը նշանակվում է ցմահ:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ…
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի (ԲՍՓ) կողմից հաշմանդամ ճանաչված զինծառայողին: Կենսաթոշակը նշանակելու համար պարտադիր է, որ ծառայության կամ ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո` հինգ տարվա ընթացքում առկա լինի զինվորական ծառայության հետ հաշմանդամության (հիվանդության, խեղման, վնասվածքի) պատճառական կապը:
ՈՒշադրություն.Եթե զինծառայողի հաշմանդամության առաջացման պատճառը կապված է զինվորական ծառայության ժամանակ՝ մինչև զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակվելը ստացած վնասվածքի հետ, ապա զինծառայողին կենսաթոշակ նշանակվում է անկախ հաշմանդամության պատճառական կապը սահմանելու (որոշելու) ժամկետից:
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկվում է հետևյալ կերպ.
Սպայական, ենթասպայական և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների համար՝
1․ 1-ին խմբի հաշմանդամի համար` 20 տարվա զինվորական ծառայության ստաժ, նույն պաշտոնը և զինվորական կոչումը ունեցող զինծառայողի համար հաշվարկված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի 70 տոկոսի, 2-րդ խմբի հաշմանդամի համար 60 տոկոսի, 3-րդ խմբի հաշմանդամի համար` 40 տոկոսի չափով:
2. Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ և կազմում է.
3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցիների համար հաշմանդամության զինվորական կենսաթոշակը հաշվարկելիս հիմք է ընդունվում պայմանագրային ծառայության շարքային կազմի «ավագ սերժանտ» զինվորական կոչում և 20 տարվա զինվորական ծառայության ստաժ ունեցող զինծառայողի անձնական գործակիցը, որի պարագայում կենսաթոշակի չափը կազմում է.
Հաշմանդամության զինվորական կենսաթոշակը նշանակվում է անկախ զինվորական ծառայության տևողությունից և ամբողջ ժամանակահատվածի համար:
Տեղեկացնենք, նաև որ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի հետ միաժամանակ նշանակվում է նաև ամենամսյա պարգևավճարներ: Պարգևավճարների չափն ու տրամադրման կարգը հաստատված է Կառավարության 2011-ի համապատասխան որոշմամբ, այլ մանրամասներին ծանոթանալու համար ծանոթացեք մեր մյուս հրապարակմանը:
Պատրաստեց՝ Լաուրա Մամյանը
www.dialog.am
17:21
17:03
11:05
10:38
10:15
09:49
09:33
09:19
09:02
17:21
17:18
17:03
16:48
16:27
16:05
14:42
14:25
14:04
13:49
13:35
10:15 17.04.26
16:05 16.04.26
14:04 16.04.26
17:21 16.04.26
12:23 16.04.26
17:18 16.04.26
10:15 16.04.26
12:09 16.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44