Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում «կարուսել»-ի դեպք է գրանցվել 7/43 ընտրատեղամասում: Այս մասին տեղեկացնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը՝ citizenobserver.am կայքում: Նախաձեռնության դիտորդը հայտնել է, որ քվեարկող տարեց կինը մոտեցել է քվեատուփի մոտ՝ դրա մեջ քվեարկության ծրարը նետելու նպատակով: Նրա մոտ բացի քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկից՝ եղել է նաև երկրորդ քվեաթերթիկ, որը նա փորձել է դուրս հանել տեղամասային կենտրոնից: Քվեարկության ծրարում առկա քվեաթերթիկը եղել է Տարոն Մարգարյանի օգտին: Հանձնաժողովի նախագահը տեղեկացված է եղել խախտման մասին և նրան առաջարկվել է ձեռնարկել համապատասխան գործողություններ, այդ թվում` վերացնել խախտումը, սակայն որևէ գործողություն չի ձեռնարկվել։ Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը/խախտման վերաբերյալ իր գնահատականը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում: Խախտումը գրանցվել է գրանցամատյանում:
Tert.am –ի հետ զրույցում թիվ 7 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Խաչատրյանը նշեց, որ այս պահին իրենք նման ահազանգ չեն ստացել:
«Եթե եղել է, ապա տեղամասում համապատասխան արձանագրում կունենանք, կուսումնասիրենք, կպարզաբանենք»,-նշեց նա:
«Քաղաքացի դիտորդ»-ը նաև ահազանգել էր, որ մեկ այլ՝ 7/29 ընտրատեղամասում գրանցվել է այլ անձի փոխարեն ստորագրելու դեպք: Դեպքի բացահայտումից հետո հանձնաժողովի անդամը սլաք է տարել նշված տողից դեպի ընտրողի իրական տողը:
Վարազդատ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, թե այս դեպքից ևս տեղեկություններ չունի:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02