Այ այսօր արդեն կարող եմ ասել ցտեսություն: Իրավական տեսանկյունից՝ հինգ օր անց այլևս ՀՀ ԱԺ պատգամավոր չեմ: Տեղափոխվում եմ երբևէ իմ տեսած ամենամեծ ներուժն ունեցող «մտածող կենտրոնի» իմ ընկերների մոտ: Լավ է, որ մարդ միշտ վերդառնալու տեղ ունի: Հենց դա է շատ ժամանակ դուխ տալիս:
Պատգամավորական գործունեությունս տևել է 4 տարի 7 ամիս: Ունեցել եմ թե՛ հաջողություններ, թե՛ անհաջողություններ: Արել եմ, իմ կարծիքով, լավ բաներ, և հաստատ բաներ կան, որ լավ չեմ արել: Հասանելի եմ եղել միշտ: Ասել ու արել եմ բացառապես այն, ինչին հավատացել եմ: Փորձել եմ միշտ պահել մարդկային հարաբերությունները ու մարդ մնալ:
Հիմա արդեն ամեն դրվագ չէ, որ հիշում եմ, բայց կան բաներ, որոնք միշտ եմ հիշելու: Առաջին հարցը, ելույթը, ելույթն օպերայի հարթակից, առաջին նախագծի ներկայացումը, բոլոր միջազգային միջոցառումներից հիշում եմ Բաքվում ազերիների «պորտը» տեղը դնելը և հայրիկիս՝ Ժիրայր Պողոսյանի պատիվը պահելը, բոլոր այցերս առաջնագիծ, վերահսկողական մշակույթի տարածման համար ամեն օր կռիվ տալը:
Շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցեցին, որ կյանքիս այս փուլը տեղի ունենա: Շնորհակալություն բոլորին, ովքեր համագործակցեցին այս ժամանակահատվածում, ովքեր կողքիս էին, ոգեշնչում էին բարի խոսքով, խորհուրդով, քննադատությամբ:
Հիմա արդեն նոր փուլ: Հուսամ՝ մի օր Հայաստանում այլընտրանքային մոտեցումների մշակումը, լոբբիզմը, հասարակական աշխատանքը կընկալվի այն խորությամբ, որն այսօր կա զարգացած երկրներում: Համենայն դեպս մենք ամեն ինչ կանենք այդ օրը մոտեցնելու համար: Այսուհետ ինձ միշտ կարելի է գտնել Հայաստանի առաջատար «թինկ-տանկում»՝ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնում, որ գործում է Անի հյուրանոցի բիզնես հարկում: Այսուհետ էլ եմ պատրաստվում աշխատել նույն ոճով, նույն եռանդով, նույն նվիրվածությամբ, նույն հավատով: Խոստանում եմ մնալ նույն Թևանը:
Դուխով
Գրել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02