Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի աղջիկը՝ Լիլիթ Դրամփյանը, «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել շտապօգնության բրիգադով՝ ուղեղի ցնցում հարցականով ախտորոշմամբ․այս մասին Tert.am-ին հայտնեց «Արմենիա» բ/կ-ի նեյրովիրաբուժական բաժանմունքի հերթապահող բժիշկ Արսեն Բեյբությանը:
«Գանգատներն են՝ գագաթային շրջանի ցավեր, սրտխառնոց: Այս պահին հիվանդը գտնվում է հետազոտման փուլում: Կատարված ռենտգեն հետազոտության արդյունքում ոչ մի խնդիր չի հայտնաբերվել, սակայն ունենք բազմաթիվ հետազոտություններ, որոնք առաջիկայում կատարվելու են: Հիվանդի կյանքին այս պահին սպառնացող որևէ խնդիր չի հայտնաբերվել: Հոսպիտալացված է»,- ասաց նա՝ նշելով, որ Լիլիթ Դրամփյանի վիճակը կայուն է, հետագա հետազոտություններով կհաստատվի հիմնական կլինիկական ախտորոշումը:
Բժշկի խոսքով՝ հիվանդը հաղորդակցվում է, միայն գանգատվում է սրտխառնոցից և գագաթային ցավերից: «Կան նաև արմունկի շրջանում որոշակի քերծվածքներ»,- ասաց նա:
Tert.am-ը ցանկացավ տեսանկարահանել նաև Լիլիթ Դրամփյանին: Բժիշկ Բեյբությանը տեղեկացրեց, որ կարող ենք խոսել իր՝ հիվանդի հետ խոսելուց և նրա ցանկությունն իմանալուց հետո: Բեյբությանը վերադարձավ՝ պատասխանելով, որ Լիլիթ Դրամփյանը չի ցանկանում հարցազրույց տալ և տեսանկարահանվել:
Հիշեցնենք, որ այսօր Զարուհի Փոստանջյանն Ավանում ՀՀԿ -ի շտաբներից մեկում ընտրակեղծարարության նյութերի առկայության ահազանգով էր գնացել: Փոստանջյանին և նրա դստերը ոստիկանները ցանկանում էին քաշքշելով բերման ենթարկել, սակայն Զարուհի Փոստանջյանը մեքենա չի նստել, աղջկան էլ ստիպողաբար նստեցրել են ոստիկանական մեքենան:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02