Ընտանիքը յուրատեսակ արժեհամակարգ է: Այս մասին ասված է Հայաստանի ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Ընտանիքի օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այս տոնը ծնվում է նախեւառաջ մեր ներսում` մեր հույզերից ու զգացմունքներից, ապա հենվելով արժեքների ու արժեհամակարգի վրա՝ դառնում տուն ու օջախ, երկիր ու պետություն, պատիվ ու արժանապատվություն:
Ընտանիքն ինքը յուրատեսակ արժեհամակարգ է, մեր պարագայում` լիովին ազգային արժեհամակարգ, հպարտություն ու հարստություն: Պատմությունը ցույց է տալիս, որ երբ ռազմական եւ ընդհանրապես ուժային որեւէ ճանապարհով անհնար է նվաճել որեւէ երկիր կամ ժողովրդի, ընտրվում է բարոյական հարվածների ուղին, որի գլխավոր թիրախն ընտանիքն է:
Երկիրը միասնական ջանք ու զգացմունք համախմբող այն բազմազավակ ընտանիքն է, որտեղ կարեւոր ու անհրաժեշտ են յուրաքանչյուրի ներդրումը, յուրաքանչյուրի ծառայությունը, յուրաքանչյուրի սերն ու սրտացավությունը: Որքան շահագրգիռ ենք ամուր պահել, պաշտպանել մեր ընտանիքները, նույնքան նվիրվածությամբ ենք մտածում մեր երկիրը պահելու ու պաշտպանելու մասին եւ հակառակը: Մենք այս մտածելակերպի լավագույն կրողներից ենք, ինչն ապացուցել ենք մեր պատվախնդրությամբ եւ ընտանեկան օջախի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքով:
Մենք շարունակում ենք մնալ այդպիսին, որովհետեւ ընտանիքի, ծնողի, զավակի, հարազատի հանդեպ մեր վերաբերմունքը բնական է ու անկեղծ, որովհետեւ ընտանեկան ջերմության համար մեզ արհեստական ոչինչ անհրաժեշտ չէ, որովհետեւ մեզ խորթ է ընտանեկան օջախին հյուրանոցի նման վերաբերվելու հոգեբանությունը:
Վերստին շնորհավորելով մարդկային ջերմությամբ լեցուն այս տոնի առթիվ` մաղթում եմ բոլոր ընտանիքներին խաղաղություն, բարեկեցություն եւ համերաշխություն»:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44