Հայաստանի վերաբերյալ «գաստրոտուրիզմ» եզրույթը սովորաբար չի օգտագործվում, քանի որ բոլորին առանց այդ էլ հայտնի է, որ ուտելիքը համեղ է լինելու, բնական տեղական մթերքները հիանալի են լինելու, իսկ հայտնի հյուրասիրության պատճառով դուք ավելորդ կիլոգրամներ եք ձեռք բերելու։ Իսկ ահա այն մասին, որ Հայաստանում զարգանում է էնոտուրիզմը (զբոսաշրջության տեսակ, որի նպատակը գինու ավանդույթներին ծանոթանալն է), ռուսների մեծ մասը դեռ չգիտի, գրում է ռուսական lenta.ru-ն՝ փորձելով լրացնել այդ բացը:
Երբ խոսքն ավանդական հայկական ալկոհոլային խմիչքների մասին է, առաջինը հիշողության մեջ հայտնվում է կոնյակը, մինչդեռ հայկական գինու մասին լայն հանրությանը շատ ավելի քիչ է հայտնի: Իսկական հայկական չոր գինիների մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, մինչդեռ դրանք կան և հատուկ ուշադրության են արժանի, գրում է կայքը՝ ներկայացնելով գինեգործության ավանդույթները և խմիչքի հանդեպ հայերի հատուկ սերը:
Դրանում համոզվելու ամենալավ առիթը «Երևանի գինու օրեր» փառատոնն էր, որ վերջերս անցկացվեց Հայաստանի մայրաքաղաքում: Կայքը գրում է, որ այն հիանալի համաքաղաքային տոնի էր վերածվել և Երևանի ու ամբողջ երկրի համար իսկական իրադարձություն դարձել: «Եթե ցանկանում եք ավելի լավ ծանոթանալ Հայաստանին և նրա բնակիչների բնավորությանը, զգալ ազգային ոգին և փորձել տեղական գինիներ՝ հարկավոր է գալ փառատոնին»,- գրում է lenta.ru-ն:
Կայքը նշում է, որ շատ կարևոր է, որ բոլոր հայկական գինիները պատրաստված են հոգով, սեփականատերերի մեծ մասի համար դա այնքան էլ կոմերցիոն գործունեություն չէ, որքան ազգային մշակույթի նկատմամբ հարգանքի տուրք և հայրենիքին օգտակար լինելու անկեղծ ցանկություն: Կարևոր է նաև, որ գրեթե բոլոր գինիները պատրաստվում են նոր և բարձրտեխնոլոգիական կենտրոններում, որոնք զինված են նորագույն սարքավորումներով, իսկ աշխատում են գինու հայտնի տարածաշրջաններից հրավիրված աշխարհի լավագույն գինեգործները:
Էնոտուրիզմը Հայաստանում զարգանում է, բայց այն դեռ ճանապարհի սկզբին է: Մյուս կողմից՝ այն հիանալի հեռանկար ունի, ինչպես, ի դեպ, ամբողջ զբոսաշրջային ոլորտը, գրում է կայքը:
Հայաստանը վերջին տարիներին զգալիորեն բարեփոխվել է, կառուցվել է համաշխարհային մակարդակի հիանալի օդանավակայան, բացվել են նոր և բոլորովին վերակառուցված հյուրանոցներ, հայտնվել են հիանալի ռեստորաններ, որոնք առաջարկում են ժամանակակից մատուցմամբ ազգային խոհանոց:
«Հայաստանը փոխվում է, և դա շատ հետաքրքիր է: Կարևոր է նաև այն, որ Հայաստանը հասանելի է լայն զբոսաշրջային շերտերին, ռուսների համար գները բավական խելամիտ են, անգամ էլիտար հատվածում, էլ չասած՝ բյուջետային հանգստի մասին: Եվ ինչը շատ կարևոր է՝ Հայաստանում դուք կզգաք ձեզ ոչ թե սովորական զբոսաշրջիկ, այլ սպասված հյուր: Կովկասյան հյուրընկալության ավանդույթներն այստեղ անխախտ են, իսկ ռուսների նկատմամբ վերաբերմունքը՝ գրեթե բարեկամական»,- գրում է կայքը՝ հիշեցնելով, որ իմիջիայլոց, Հայաստան այցելությունների համար այլևս հարկավոր չէ արտասահմանյան անձնագիր:












16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02