ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են թիվ 10/29 ընտրատեղամասում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու հանգամանքները: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
2017թ. մայիսի 14-ին «armtimes.com» ինտերնետային կայքում հոդված էր տեղադրվել առ այն, որ Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ընթացքում թիվ 10/29 ընտրատեղամասում հարձակվել են «armtimes.com»-ի լրագրողի վրա՝ փորձելով խլել նրա հեռախոսը:
Նշված հրապարակումը դատախազությունն ուղարկել էր ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ լրագրողը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչ է և ընտրատեղամասում մայիսի 14-ին լուսաբանել է Երևանի ավագանու ընտրությունների քվեարկության ընթացքը: Ժամը 12:00-ի սահմաններում լրագրողն իր բջջային հեռախոսով կատարել է տեսագրություն, որի ընթացքում մի երիտասարդ հրել է նրան, հարվածել, խանգարել տեսանկարահան ելուն՝ փորձելով վերցնել նրա հեռախոսը՝ այդպիսով խոչընդոտելով լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ հաղորդումն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44