«Արարատի» նախկին ֆուտբոլիստ Նորայր Գրիգորյանը դիմել է դատարան. պատճառը չստացած աշխատավարձերն են: Այս մասին տեղեկանում ենք armsport.am-ից:
Գաղտնիք չէ, որ «Արարատ» ակումբում ամեն ինչ որոշում է գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանը, ով խոչընդոտ է հանդիսացել Գրիգորյանի և այլ ֆուտբոլիստների աշխատավարձերի ստացման հարցում: Այդ ֆուտբոլիստների թվում են նաև Գորիկ Խաչատրյանը, Վահե Մարտիրոսյանը:
Նորայր Գրիգորյանն armsport.am-ի հետ զրույցում մանրամասնել է խնդիրը.
«Նախորդ տարվա մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների աշխատավարձը չենք ստացել: Հոկտեմբերի վերջին մեզ ասացին, որ տալու են աշխատավարձերի 50%-ը: Արկադի Անդրեասյանը մեզ ասաց, որ այդպես է որոշել ակումբի բաժնետեր Վարդան Սրմաքեշը:
Ես 1200 դոլար աշխատավարձ էի ստանում: Որոշեցին հաշվարկով 600 դոլար տալ: Ասացին, որ եթե ցանկանում ենք գումար ստանալ, պետք է ստորագրենք, որ համաձայն ենք: Մենք ապրիլից 6-7 ամիս գումար չէինք ստացել, շանտաժին գնալով ստորագրեցինք, բայց ասացինք, որ մեզ պետք են գումարները: Ասացին, որ ղեկավարի որոշումն է, գումար չեն տալու: 2 օր անցավ, ասացին, որ ես այլևս թիմում չեմ: Ես որոշել էի խաղալ թեկուզ այդ գումարով, բայց իրենց պլանն իրագործեցին; Եթե ասեին, որ թիմում չեմ լինելու, չէի ստորագրի:
Մի քանի տղաներով գնացինք Անդրեասյանի մոտ և հարցրինք պարտք գումարների մասին: Նա ասաց, որ պետք է ղեկավարներին դիմել: Իրականում այդ ամենը կեղծ է, քանի որ անձամբ Անդրեասյանն է զբաղվում բոլոր հարցերով: Չեմ կարծում, թե Սրմաքեշն ընդհանրապես տեղյակ է այս հարցից: Ֆուտբոլիստներով դիմել ենք Սրմաքեշին, բայց պատասխան չի եղել: Կոնկրետ ես իմ աշխատավարձի չափը՝ 1200 դոլար, պայմանավորվել եմ Անդրեասյանի հետ:
Ես այդ թիմում 3 տարի եմ խաղացել, ցանկանում էի նորմալ ձևով իմ աշխատած գումարը վերցնել: Բոլորին դիմել եմ՝ ասելով, որ տվեք իմ գումարը, այնուհետև ես իմ ճանապարհով, դուք՝ ձեր: Ինձ պարտք են 3600 դոլար՝ 600 դոլար 4 ամսվա գումար և հոկտեմբերի ամբողջ աշխատավարձը:
Որոշել եմ դիմել դատարան, եղել է առաջին նիստը: Ինձ համար արժանապատվության հարց է, խոսքը միայն գումարի մասին չէ:
Հավելված են բերել դատարան, որտեղ նշված իմ աշխատավարձի չափը 79 հազար դրամ է: Ես աշխատավարձ ստանալիս մեկ տեղում ստորագրում էի 79 հազար դրամ, մյուսում իմ աշխատավարձի իրական չափը՝ 1200 դոլար. դա եղել է միշտ:
Ես պնդելու եմ, որ Արկադի Անդրեասյանը գա դատարան: Իրենք լավ գիտեն, թե ինձ ինչքան գումար են պարտք: Ինքն է իրավասու, թող գա դատարան և ասի, թե ինչպես է եղել: Այնոհեւտև ես իմ ապացույցները կներկայացնեմ: Ես մինչև վերջ գնալու եմ այս հարցով՝ էական չէ Հայաստանում, թե երկրից դուրս:
Աղբյուր` armsport.am
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02