Այսօրվա դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ չունի ժամկետանց պարտավորություններ, բայց ընկերության հաշվին դեռևս 147 մլն դոլար վարկային բեռ կա: Այս մասին այսօր ՀԷՑ-ի 2016 թ. գործունեության ամփոփիչ ասուլիսին ասացին ընկերության ղեկավար կազմի անդամները:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» 2016 թ. ընթացքում ունեցել է 23.2 մլրդ դրամ շահույթ, որի մի մասն ուղղվել է ժամկետանց պարտավորությունների կատարմանը, մյուս մասը՝ ներդրումներին:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանի խոսքով՝ 2016 թ. ընթացքում էլեկտրաէներգիայի կորուստները կազմել են 9.7 տոկոս, որն առնվազն 3 տոկոսով պակաս է նախորդ տարվանից: «Տաշիր գրուպ» ընկերության կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի գնման ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից որպես պայման եղել է կորուստները հասցնել 9 տոկոսի:
«Այդ 3 տոկոսի շնորհիվ մոտ 1.5 մլրդ դրամ է տնտեսվել, և կարող եմ ասել, որ կորուստների իջեցումը շարունակական պրոցես է: Մենք պարտավորվել ենք 5 տարվա ընթացքում ներդրումներ կատարելու պարագայում ունենալ ոչ ավել, քան 9 տոկոս կորուստ: Բայց ներկա պահին, առաջին իսկ տարին ունենք 9.7 տոկոս կորուստ, իսկ ներդրման դեռ շատ փոքր մաս է արվել: Հետագայում ներդրման հետ համարժեք կորուստները նվազելու են: Իմ ենթադրությամբ՝ 2020 թվականին ունենալու ենք 8.5 տոկոս էլէներգիայի կորուստ»,- ասաց Դարբինյանը:
Հաշվի առնելով 2016 թ. ընթացքում ընկերության բարձր ֆինանսատնտեսական ցուցանիշերը և զարգացման, աճի բարձր տեմպերը՝ հնարավորություն է ստեղծվել միջազգային դոնոր կազմակերպությունների ներգրավել ներդրումային ծրագրի իրականացման համար:
Մոտակա ժամանակներում պայմանագրեր են կնքվելու Ասիական զարգացման բանկի և Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի հետ:
«Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանի տեղեկացմամբ՝ 2016 թ. ընթացքում ՀԾԿՀ կողմից հաստատվել է 201 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագիր, որը նախատեսում է բաշխիչ ցանցերի ընդլայնում, տեխնիկական սարքերի վերազինում, հաշվառման ավտոմատացված համակարգի ներդնում: Այդ 201 մլն դոլար ներդրումը պետք է կատարվի 5 տարվա ընթացքում:
«Մեր ներդրումային ծրագրում առաջնահերթ խնդիրներից մեկն այն է, որ մեր բաշխիչ համակարգը վերակառուցվի: Առայժմ մենք տալիս ենք լոկալ լուծումներ, բայց մեր գլոբալ խնդիրն է հանրապետության մասշտաբով վերակառուցված նոր ցանց ունենալը: Դա իր վերջնական լուծումը կստանա մեր նոր մշակվող ներդրումային ծրագրով»,- նշեց Հարությունյանը:
ՀԷՑ-ի գլխավոր տնօրենը նաև նշեց, որ նախատեսվում է ներդրումային ծրագրի մեծ մասը իրականացնել Հայաստանում արտադրվող կամ նվազագույնը Հայաստանում հավաքվող սարքավորումներով, որը կբերի նոր աշխատատեղերի ստեղծման:





16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02