ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեն այսօր նշել է, որ կազմակերպությունը պետք է սկսի երևանյան գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի մանդատի ապագայի վերաբերյալ կոնսենսուս հնարավոր չեղավ ձեռք բերել, հայտնում են գրասենյակի լրատվական ծառայությունից:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը հաջորդում է ամիսներ տևած բանակցություններին և լայնածավալ ջանքերին՝ ԵԱՀԿ 2016թ. Գերմանիայի նախագահության և 2017թ. Ավստրիայի նախագահության կողմից գործադրված՝ հանգուցալուծելու գրասենյակի մանդատի երկարաձգման հետ կապված փակուղին:
ԵԱՀԿ-ն բացել է իր դաշտային առաքելությունը Հայաստանում 2000 թվականին: Զանիեն նշել է, որ երևանյան գրասենյակը, իր նվիրյալ աշխատակիցներով հանդերձ, զգալի ներդրում է ունեցել՝ աջակցություն և խորհրդատվություն տրամադրելու Հայաստանի իշխանություններին՝ ԵԱՀԿ հանձնառությունների իրականացման ուղղությամբ. «Համագործակցությունը Հայաստանի հետ միշտ եղել է շատ բեղմնավոր»:
ԵԱՀԿ գործունեությունը երկրում ներառել է՝ ի թիվս այլոց աջակցություն ոստիկանության բարեփոխումներին, աջակցության ազգային օրենսդրության և կանոնակարգերի բարեփողման ջանքերին՝ ներգործելու ձեռնարկատիրական գործունեությանն ու քաղաքացիների առօրյա կյանքին: 2006թ. ստեղծվել է ծրագրերի իրականացման ներկայություն Սյունիքի մարզում՝ նպաստելու կայուն զարգացմանը:
Գլխավոր քարտուղար Զանիեն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն հետամուտ է լինելու իր ներգրավվածությանը Հայաստանի հետ՝ ԵԱՀԿ հանձնառություններին համահունչ անվտանգության բոլոր երեք հարթություններում՝ ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդու իրավունքների:
Երևանյան գրասենյակը կդադարեցնի իր գործունեությունը օգոստոսի 31-ին:
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02