Մաքսային ոլորտում Հայաստան-Իրան համագործակցության սերտացմանն ուղղված քայլերը շարունակվում են. բարեփոխումների առանցքում այս անգամ մաքսային տեղեկատվության փոխանակում ապահովելու միջոցառումների իրականացումն է: «Հստակ հանձնարարական է տրվել էականորեն ակտիվացնել Հայաստան-Իրան համագործակցությունը՝ նպաստելով ինչպես ուղևորների, այնպես էլ բեռների փոխադրման ծավալների աճին»,-նշել է Պետական եկամուտների կոմիտեի միջազգային համագործակցության վարչության պետ Սուրեն Մելիք-Իսրայելյանը: Ապրիլ ամսին Իրանում, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի և Իրանի Իսլամական Հանրապետության մաքսային ծառայության ղեկավար Մասուդ Քարբասիանիի հանդիպմանը նոր ընթացք է տրվել տվյալների փոխանակման գործընթացի կազմակերպման աշխատանքներին: Պայմանավորվածության համաձայն՝ կարճ ժամանակում համաձայնեցվել և մայիսի 18-ին ՊԵԿ-ում նախաստորագրվել է «ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և ԻԻՀ մաքսային ծառայության միջև ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» արձանագրությունը: «Արձանագրության հիմնական նպատակը երկու երկրների գործարարների համար ապրանքների տեղափոխման գործընթացը դյուրացնելն է՝ այդպիսով նպաստելով Իրանի և Հայաստանի միջև տնտեսական փոխգործակցության ակտիվացմանը»,-ընդգծել է ԻԻՀ մաքսային ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավարի տեղակալ Ալի Ռամեզանին: Մաքսային մարմինների միջև տվյալների փոխանակումը միտված է ամրապնդելու Հայաստան-Իրան առևտրային հարաբերությունները, արագացնելու ուղևորների, տրանսպորտային միջոցների և ապրանքների սահմանահատման ու մաքսային ձևակերպումների գործընթացը: ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանի խոսքով՝ փոխանակվող տվյալները կծառայեն նաև ռիսկերի կառավարման ժամանակակից գործիքների կիրառմանը: Օրերս կոմիտեում սկիզբ է դրվել նաև «Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման» ծրագրին: Երկրի հարավային դարպասների արդիականացումը նոր ազդակ կհաղորդի Հայաստան-Իրան առևտրաշրջանառության աշխուժացմանը: Ունենալով միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ՝ բարենպաստ պայմաններ կստեղծվեն բիզնեսի և ապրանքաշրջանառության համար, այդ թվում՝ ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին
18:18
18:15
15:25
15:24
15:23
15:02
12:02
22:53
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
15:02 24.10.26
15:23 24.10.26
12:02 24.10.26
15:24 24.10.26
15:25 24.10.26
18:18 24.10.26
18:15 24.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02