Վաշինգտոնում հայ և քուրդ խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակումը կապ չունի Տեխաս նահանգի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման հետ, պատահականություն է, որ հենց այս օրերին դա եղել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Թաֆթս համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը: «Այս աշխատանքները մեր լոբբիստական կառույցները և համայնքը հետևողականորեն արել են երկար ժամանակ»,- նշեց քաղաքագետը:
-Պարոն Սարգսյան, Տեխասը դարձավ Միացյալ Նահանգների 46-րդ նահանգը, որը պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: Նահանգային մակարդակով ճանաչումները ի՞նչ է տալիս մեզ:
-Մեծ հաշվով սա, ավելի շատ կարող է օգտագործվել որպես պրոպագանդա Թուրքիայի դեմ: Սա, իհարկե, նաև մեր համայնքի ցանկությունն է, որպեսզի ԱՄՆ բոլոր նահանգները ճանաչեն Ցեղասպանությունը, որովհետև սա հնարավորություն է տալիս լրացուցիչ ճնշման մեխանիզմներ կիրառել և Թուրքիայի, և Միացյալ Նահանգների իշխանությունների վրա:
-Հնարավո՞ր է, որ նահանգային մակարդակով ճանաչումից հետո Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունվի նաև դաշնային մակարդակով:
- Մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի: Նահանգների օրենսդիր մարմինների կողմից պարբերաբար ճանաչվող բանաձևերը, որն ընդունվում են, դրանք միայն նահանգային նշանակություն ունեն: Նույնիսկ եթե բոլոր 50 նահանգները ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, դա բացարձակ չի կարող որևէ իրավական կամ քաղաքական ազդեցություն ունենալ դաշնային իշխանության, պետդեպարտամենտի կամ Սպիտակ տան վրա: Նույնիսկ եթե ԱՄՆ օրենսդիր մարմինը կարողանա բանաձև ընդունել, այսինքն, Միացյալ Նահանգների Կոնգրեսը, Ներակայացուցիչների պալատը, սա չի նշանակում, որ ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգում կարող է հայտնվել Ցեղասպանության ճանաչման փաստը: Այդ առումով կարծում եմ, որ Տեխասի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը էական նշանակություն չի կարող ունենալ:
- Ի՞նչ եք կարծում, Տեխասի կողմից Ցեղասպանության ճանաչումը պատասխա՞նն է Վաշինգտոնում հայ և քուրդ խաղաղ ցուցարարների վրա Էրդողանի թիկնապահների հարձակմանը:
-Այս աշխատանքները մեր լոբբիստական կառույցները և համայնքը հետևողականորեն արել են երկար ժամանակ: Պատահականություն է, որ հենց այս օրերին է ճանաչվել Ցեղասպանությունը Տեխաս նահանգի կողմից: Չեմ կարծում, որ մեկը մյուսը կարելի է պայմանավորել, որովհետև մեր համայնքը պարբերաբար, հետևողականորեն և բավականին ակտիվ աշխատում է նահանգային մակարդակով, որպեսզի Ցեղասպանությունը ճանաչվի ԱՄՆ բոլոր 50 նահանգների կողմից:
-Պարոն Սարգսյան, Դուք ձեր ֆեյսբուքյան էջում գրել եք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանին ընդունել է ընդամենը 21 րոպեով: Ըստ Ձեզ՝ դա քի՞չ ժամանակահատված է, և դիվանագիտական առումով այն ի՞նչ է նշանակում:
-Եթե հաշվի առնենք Թուրքիայի նշանակությունը Միացյալ Նահանգների համար, այն խնդիրների մեծ փաթեթը, որ Թուրքիան և ԱՄՆ այսօր ունեն և այն, որ Թուրքիան միակ իսլամական պետությունն է, որը ՆԱՏՕ-ի անդամ է, դա քիչ ժամանակ է: Թուրք-ամերիկյան հարաբերությունների օրակարգում են քրդերին զինելու խնդիրը, սիրիական ճգնաժամը, Գյուլենին արտահանձնելու խնդիրը, Իրաքը, Յեմենը, Լիբիան, ՆԱՏՕ-ի ապագան, Իսլամական պետությունն ու ահաբեկչությունը, Մերձավոր Արևելքը, Թուրքիայում վերջին հեղաշրջման փորձն ու դրանում ամերիկյան հետքը, փախստականների խնդիրը և այլն։ Եվ այս ամենի համար Թրամփը Էրդողանին տրամադրել է ընդամենը 21 րոպե: Ակնհայտ է, որ խնդիրների ցուցակը թվարկելու համար կարելի է 20 րոպե սպառել, մանավանդ, որ գործընկերոջդ հետ աշխատում ես թարգմանչի օգնությամբ: Նշեմ նաև, որ Էրդողանը Պեկինից էր մեկնել է Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահի հետ: Կարծում եմ՝ սա որոշակի ուղերձ է իր մեջ պարունակում Թրամփին, որովհետև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունները լարված են եղել մինչ այս հանդիպումը և այս լարվածությունը բացարձակ չի անցել այս հանդիպումից հետո: Կարելի է պնդել, որ Էրդողանի վաշինգտոնյան այցը վերջին տարիների ամենաանհաջողն էր: Կարծում եմ՝ Էրդողանի կատաղությունը նաև դրանով էր պայմանավորված, երբ նա հրահանգում էր հարձակվել հայ և քուրդ ցուցարարների վրա, ովքեր Վաշինգտոնի կենտրոնում խաղաղ բողոքի ակցիա էին իրականացնում:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
15:15 26.08.26
15:02 26.08.26
09:04 26.08.26
14:13 26.08.26
10:35 26.08.26
10:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02