«Նախօրեին վերջապես ավարտվել է ԱԺ սենյակների բաշխումը: Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արա Սաղաթելյանն իր առաջին «մկրտությունն» է ստացել՝ բախվելով պատգամավորների «պրիմիտիվ կռիվներին»՝ սենյակների, կահույքի, մեքենաների համարների համար, ինչը ևս խոսում է այն մասին, որ նրանք ոչ թե աշխատելու, այլ վայելելու են եկել: Աշխատակազմի ղեկավարի իր սենյակը Սաղաթելյանը զիջել է Միքայել Մելքումյանին՝ ինքը տեղավորվելով նոր մասնաշենքում: Առավել ընդարձակ սենյակներ են զբաղեցրել Գալուստ Սահակյանն ու Հերմինե Նաղդալյանը: Հաջորդ քայլն ԱԺ աշխատակազմի ղեկավարը պատրաստվում է անել կրճատումների ուղղությամբ, տարիների ընթացքում խիստ ուռճացված աշխատակազմը, որտեղ տեղավորվել են տարբեր իշխանավորների ազգականները, հատուկ հաստիքներ ու բաժիններ են ստեղծվել նրանց տեղավորելու համար, հիմնովին կրճատման կարիք ունի: Երեկ ԱԺ աշխատակազմի ղեկավարը բաշխել է նաև ավտոմեքենաները և մեքենաների համարների հարցում նոր լուծում է առաջարկել. դիմել պետավտոտեսչությանը՝ նոր համարանիշներ հանելու համար: Բանն այն է, որ տարիների ընթացքում մեծ թվով՝ ԱԺ-ի հետ կապ չունեցող մարդիկ ստացել են ԱԺ մեքենաների համարանիշներ, և գնացողներն էլ չեն հանձնել հին համարները: Տղամարդկանց մի խավի համար լավ համարով մեքենա վարելը «պրեստիժի» հարց է: Որպեսզի այդ բոլոր համարները հետ բերելու վրա ժամանակ ու միջոցներ չծախսեն, որոշվել է գնալ 105 նոր համարանիշներ ստանալու ճանապարհով: Ընդ որում, դրանք կլինեն «ԱԺ» կամ «ՀՀ» տառերով: Նախկին համարները կհայտարարվեն ուժը կորցրած»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02