Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հրահանգել է նահանգի մի շարք հայտնի շինություններին կանաչ լուսավորում տալ՝ ի նշան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման դեմ բողոքի:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, նույնպիսի հրաման է տվել նաև Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն: Նրա կարգադրությամբ քաղաքապետարանը ևս կանաչ լուսավորում է ստացել:
Նյու Յորքի քաղաքապետն իր թվիթերյան էջում գրել է, որ Փարիզյան համաձայնագրից դուրս գալը մահացու սխալ էր:
Համաշխարհային առաջնորդներն արձագանքել են Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշմանը՝ իրենց խոր հիասթափությունն ու ափսոսանքը հայտնելով այս առնչությամբ:
Թրամփի որոշման վերաբերյալ իրենց հիասթափությունն են հայտնել Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի, Մեքսիկայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Նոր Զելանդիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Հնդկաստանի ղեկավարները, Եվրոպական միությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Մինչդեռ Վատիկանը հայտարարել է, որ Թրամփի քայլը «մեծ ապտակ էր Հռոմի պապի երեսին» ու «իսկական աղետ բոլորի համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրից դուրս գալու որոշման մասին:
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող էր 2.7 մլն աշխատատեղ կորցնել 2025 թվականին, եթե կատարեր 2015-ին կնքված համաձայնագրի պայմանները:
Փարիզյան համաձայնագիրը կնքվել է 2015 թվականի դեկտեմբերին, որի 195 մասնակիցները պայմանավորվել են թույլ չտալ մոլորակի վրա միջին ջերմաստիճանի բարձրացումն ավելի քան 2 աստիճանով:
Հայտնի է, որ Կլիմայական փոփոխությունների վերաբերյալ փարիզյան համաձայնագրին չմասնակցող երկրները 3-ն են՝ ԱՄՆ-ն, Նիկարագուան և Սիրիան:





10:45
10:31
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44