Թբիլիսիի միջազգային մրցաշարում գրանցված միջադեպի ժամանակ հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի՝ մրցագորգից իջնելն օրենքի խախտում է, բայց դրան կարելի է տարբեր գնահատականներ տալ, ոչ թե որակազրկում: ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան այդ հարցով դիմել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
«Թբիլիսիի մրցաշարի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց վրացի ըմբիշի հետ, ով տարբեր մրցաշարերի մասնակից է, սակայն անվանի չէ: Հետևաբար, նրա համար մեծ պատիվ կլիներ հաղթել մեր օլիմպիական չեմպիոնին: 5 րոպե 16 վայրկյան շարունակ Արթուր Ալեքսանյանը միայն հարձակվել է, սակայն միավորներով պարտվում էր վրացի Ռևազ Նադարեիշվիլիին: Երկրպագուները վրդովվեցին, որովհետև մրցավարները միավորներ էին տալիս վրացի ըմբիշին: Տեղի ունեցավ միջադեպ, բնականաբար գոտեմարտը դադարեցվեց, որի ավարտին դեռ 44 վայրկյան կար: Ես համոզված էի, որ այդ ընթացքում Արթուրը հաղթական միավորը կվերցներ»,-ասաց Ջուլֆալակյանը:
Նա մանրամասնեց, որ միջադեպը տևել է 10-15 րոպե, իսկ երբ գոտեմարտը կանգնեցվել էր, Արթուր Ալեքսանյանը հնարավորություն է ունեցել ամեն ինչ տեսնելու.« Նա կարողացավ զսպել իր էմոցիաները, ընդամենը 20 վայրկյան իջել է գորգից և հորդորել հանգստանալ: Իջնելու պահը մենք չենք նկատել, իսկ գորգից իջնելն օրենքի խախտում է: Սակայն այդ խախտմանը կարող է տարբեր գնահատականներ տալ՝ երկու միավորի հեռացում, նկատողություն: Սակայն նա որակազրկվեց»:
Մարզիչն ասաց, որ այդ հարցով դիմել են միջազգային ֆեդերացիային, բացի այդ գրություն են ուղարկել, որ երկրպագուները վրդովվել են մրցավարների անարդարության պատճառով: Ըմբշամարտի ֆեդերացիային հայտնել են, որ մրցավարների իրենց տեղում լինելու պայմաններում նման պոռթկումներ չեն առաջանա:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի քարտուղար Արայիկ Բաղդադյանն էլ հայտնեց, որ Ըմբշամարտի ֆեդերացիա նամակ է ուղարկվել.« Նամակ ենք ուղարկել Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, որպեսզի Արթուր Ալեքսանյանի որակազրկման հարցը վերանայվի»:
Կողմերը նշեցին, որ այդ որակազրկումն արգելք չէ այլ մրցաշարերի, աշխարհի և Եվրոպայի առաջնությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ Վրաստանի միջազգային մրցաշարից Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է 2, իսկ ազատոճայինները՝ 4 մեդալով:
09:22
09:04
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:12 20.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
12:02 20.10.26
18:16 20.10.26
18:51 20.10.26
16:52 20.10.26
16:34 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02