ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից, ողջունելով հյուրին ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել խորհրդարանական մակարդակում հայ-չինական հարաբերությունների բնույթն ու զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովում այդ համագործակցությունը կլինի առավել սերտ: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ընդգծել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջև արդյունավետ գործակցությունը և կարևորել միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև համագործակցության ակտիվացումը:
Իր հերթին դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Արմեն Աշոտյանին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաև տնտեսական, ներդրումային և հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի: Տնտեսական համագործակցության համատեքստում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավվածությանը վերաբերող հարցեր:
Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային կայունության պահպանմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հունիսի 16-ին և 17-ին Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ նմանատիպ խախտումները վտանգում են տարածաշրջանի առանց այն էլ փխրուն վստահության մթնոլորտը, ինչն իր հերթին վտանգում է տարածաշրջանի կայունությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մենք ակնկալում ենք ավելին, այն է՝ առավել թիրախային և գործուն քայլերի ձեռնարկում»,- նշել է Արմեն Աշոտյանը:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաև արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ձևավորմանը և գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության հետ համագործակցության հնարավոր տարբերակները:
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
10:19 20.10.26
20:12 20.10.26
17:15 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
18:16 20.10.26
16:52 20.10.26
10:33 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02