Կարծում եմ՝ կառավարությունը շատ հավակնոտ, բայց արդարացված ծրագիր է ներկայացրել: Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Իմ հիշողության մեջ այսչափ մանրամասն ձևակերպված ծրագիր մենք չենք ունեցել: Մենք կանգնած ենք մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու անխուսափելի անհրաժեշտության առջև, և այս 5 տարիները դրա նախադրյալների ստեղծման համար են»,- նշեց Հարությունյանը:
Ըստ նրա՝ կառավարությունն իր ծրագրով երկու կարևորագույն խնդիր է լուծում: Առաջինն այն է, որ ծրագրի հիմնական շահառուն ՀՀ քաղաքացին է: Հարությունյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է անվտանգ ապրել և հնարավորություն ունենալ իր կարողություններն օգտագործելով բարելավել իր կյանք, որը կառավարության ծրագրով ամրագրված է:
«Անկասկած, առավելևս Հայաստանի պարագայում, անվտանգության խնդիրը համար մեկն է: Եթե դա չունենք անվտանգության ապահովման կայուն երաշխիքներ, ուրեմն ամեն ինչ վտանգված է: Ծրագրի մի ամբողջ հատված վերաբերում է դրան: Հարցի երկրորդ կողմն այն է, որ Հայաստանը չի ունենա անվտանգ համակարգ, եթե չլինի զուգահեռ դինամիկ աճող տնտեսություն: Երկրորդ խնդիրը հենց մրցունակ ազգային տնտեսություն ձևավորելու հարցն է»,– ասաց նա:
«Կառավարությունը քաղաքացիների համար պետք է ստեղծի պայմաններ նոր աշխատատեղերի բացման և դրանով ապահովի քաղաքացու ստաբիլ եկամուտը»,– ասաց նա՝ ավելացնելով, որ սա է, ըստ էության, կառավարության ծրագրի առանցքային մասը։
Ըստ պատգամավորի՝ քանի որ Հայաստանի ներքին շուկան փոքր է, տնտեսության զարգացման հիմքում պետք է տեսնել այնպիսի արտադրական կարողություններ, որոնք ունակ են մրցունակ արտահանում ապահովել:
Պատգամավորի խոսքով՝ տնտեսության զարգացման համար կարևոր հարց է, թե ինչպե՞ս պետք է ներդրողներին բերել Հայաստան: Ըստ նրա՝ ծրագիրն առաջարկում է հետևյալ խումբ հարցերը, որ Հայաստանի տնտեսական համակարգը ժամանակակից է և ունակ է ադեկվատ արձագանքել ներդրողների բոլոր հարցադրումներին:
«2017-2022 թթ. համար մեր խնդիրը պետք է դառնա այն, որ ստեղծենք այնպիսի համակարգեր, որոնք կձևավորեն հետագայում՝ 2022 թ. հետո տնտեսական երկնիշ աճ ապահովելու լուրջ նախադրյալներ: Սա հիմնականում բարեփոխումների ծրագիր է»,- նկատեց Խոսրով Հարությունյանը:
Ինչ վերաբերում է ծրագրով ամրագրված ցուցանիշներին, մասնավորապես, յուրաքանչյուր տարի 5 տոկոս տնտեսական աճ ապահովելուն, առաջիկա 5 տարիներին նվազագույն աշխատավարձի աճին՝ 25 տոկոս, գործազրկության նվազմանը՝ 12 տոկոս, և ապրանքների ու ծառայությունների արտահանման մասնաբաժինը ՀՆԱ-ում 40-45 տոկոսի հասցնելուն, Հարությունյանը նշեց, որ հավակնոտ նպատակներն ապահովելու համար բավարար չէ նույնիսկ 15 տոկոս տնտեսության աճը։
«Բայց կառավարությունը շատ լավ հասկանում է, որ այս 5 տարիներին տնտեսության աճի հիմնական աղբյուրը պետք է լինեն ներքին ռեսուրսները: Այս ճանապարհով 5 տոկոսանոց աճ ապահովելով, դրան զուգահեռ ինստիտուցիոնալ նոր բարեփոխումներ կատարելով՝ նախապատրաստել հետագա ժամանակների համար ավելի թռիչքաձև զարգացում: Հինգ տոկոս աճը կբերի արդեն աղքատության կրճատման, նվազագույն աշխատավարձի բարձրացման»,- ասաց նա:
Խոսելով արտահանման ծավալների աճի մասին՝ Խոսրով Հարությունը նշեց, որ դա բարդ խնդիր է, որի համար պետք է նոր շուկաներին մուտք ապահովել:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
09:04 26.08.26
09:49 26.08.26
10:35 26.08.26
14:13 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02