Սյունիքի մարզի Գորիս համայնքը կմեկտեղի թթի սիրահարներին: Հուլիսի 1-ին անցկացվելու է Թթի փառատոնը: Այս տարի ծրագրում որոշ փոփոխություններ կան: Փառատոնի կազմակերպիչ «Արենի փառատոն» հինադրամի հիմնադիր տնօրեն Նունե Մանուկյանի խոսքով՝ այս տարի փառատոնն անցկացվելու է Քարահունջում։
«Այս տարի ծրագիրը Գորիս քաղաքից տեղափոխվել է Քարահունջ: Ինչպես գիտեք, համայնքների խոշորացում է տեղի ունեցել, Քարահունջն այժմ մտնում է Գորիսի խոշորացված համայնքի մեջ: Այնտեղ կան հրաշալի բարենպաստ պայմաններ փառատոնն անցկացնելու համար: Քարահունջում բազմաթիվ թթի ծառեր կան, այնտեղ հնարավորություն կունենանք բոլորով թութ թափ տալ, համտեսել»,-ասաց Նունե Մանուկյանը:
Այցելուներին սպասվում է հետաքրքիր տոնակատարություն: Փառատոնի հյուրերն ականատես կլինեն թթի օղու թորման արարողություն, իսկ ցանկության դեպքում տեղում կվայելեն խմիչքը, կզգան քաղցրահամ թթի բույրն ու համը: Փառատոնի ընթացքում լինելու է թթի դոշաբի, մուրաբայի, չրերի, Սյունյաց աշխարհին հատուկ ուտեստների համտես-վաճառք:
Փառատոնը, որն այս տարի կանցկացվի 4-րդ անգամ, նպատակ ունի խթանելու մարզում զբոսաշրջության զարգացմանը:



22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
11:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02