ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին՝ վերջինիս տեղեկացնելով, որ խախտվել են ԵԱՏՄ համաձայնագրի մի շարք արմատական դրույթներ:
Նշված հաղորդագրության մեջ Մարուքյանը, մասնավորապես, բարձրացրել է Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման և ԵԱՏՄ համաձայնագրի խախտման վերաբերյալ մի շարք հարցեր․
« . Ընթացիկ տարվա հունիսի 1-ից ՌԴ-ում գործում է օտարերկրյա /այդ թվում՝ ՀՀ/ վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելք, ինչը հակասում է ԵԱՏՄ աշխատուժի ազատ տեղաշարժի սկզբունքին,
. չնայած ԵԱՏՄ շրջանակներում քաղաքացիների և աշխատուժի ազատ տեղաշարժի իրավունքի սկզբունքին՝ 3 վարչարարական խախտման դեպքում իրականացվում են ՌԴ տարածքից ՀՀ քաղաքացիների դեպորտացիաներ, .Ռուսաստանում օտարերկրյա քաղաքացիների կացությանը վերաբերող` ՌԴ սուբյեկտներում գործող մի շարք օրենքներ հակասում են դաշնային օրենքներին,
.ՌԴ-ից ՀՀ ապրանքների և ծառայությունների արտահանման ժամանակ գործում են ֆինանսական սահմանափակումներ,
.ՌԴ–ում ԵԱՏՄ արտադրության ապրանքների ազատ շրջանառությունը որոշ չափով սահմանափակված է և ունի չկանոնակարգված ընթացակարգ, ինչը վերաբերում է նաև ՀՀ ոսկերչական հարգադրոշմերի ճանաչմանը, ԵՄ–ից, ԱՄՆ–ից և Թուրքիայից Ռուսաստան մի շարք պարենամթերքների ներմուծման արգելքի պատճառով ՌԴ մաքսատան կողմից իրականացվում են հայկական բեռների ստուգումներ, ինչը հակասում է ԵԱՏՄ շրջանակներում ապրանքների ազատ տեղաշարժի սկզբունքին ու խոչընդոտում արտահանման զարգացմանը։
Վերոնշյալ փաստերի ու ԵԱՏՄ համաձայնագրի խիստ անհամապատասխանությունն իմ կողմից հիմնավորվել է նույն համաձայնագրի համապատասխան դրույթների մեջբերմամբ։ Իմ կողմից Տիգրան Սարգսյանին առաջարկվել է ձեռնարկել գործուն քայլեր՝ համաձայնագրի կիրարկումն ապահովելու և ՀՀ քաղաքացիների շահերը պաշտպանելու ուղղությամբ»։
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
09:02 19.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02