Խարկովում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Հովհաննես Բաչկովը (64 կգ քաշային կարգ), վերադառնալով հայրենիք, հարցազրույց տվեց ՀԱՕԿ լրատվականին.
- Հովհաննես, շնորհավորում ենք հաղթանակի կապակցությամբ: Ի՞նչ զգացողություններ ունես:
- Անկեղծ ասած, ինքս էլ մինչեւ վերջ չեմ գիտակցում` ինչ եմ արել: Մեծ ուրախություն եմ զգում: Այս Եվրոպայի առաջնությունն ինձ համար չորրորդն էր: Վաղուց էի ձգտում հաղթանակի, բայց տարբեր պատճառներով չէր հաջողվում: Այս հաջողությունը իմ` մարզիչների հետ կատարած մեծ եւ քրտնաջան աշխատանքի արդյունքն է:
- Ամենաբարդը անգլիացու հետ եզրափակիչ մենամա՞րտն էր:
- Բոլոր մենամարտերն էլ հեշտ չէին, եւ ես հատուկ որեւէ մեկը չեմ առանձնացնի: Լյուկ Մակորմեկը լավ բնռցքամարտիկ է: Նրա հետ առաջին անգամ էի հանդիպում: Սակայն, Թուրքիայի Սամսուն քաղաքում կայացած 2016 թվականի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հաղթել էի նրա երկվորյակ եղբորը, որը հետագայում մեկ քաշային կարգ վեր բարձրացավ:
- Այնուամենայնիվ, ինչպե՞ս ընթացավ քո «ոսկե» պայքարը:
- Առաջին ռաունդում դժվար էր, քանի որ ընտրած մարտավարությունը չէր անցնում: Սակայն, երկրորդ եւ երրորդ ռաունդներում ինձ հաջողվեց փոխել պայքարի ընթացքը եւ հասնել վաստակած հաղթանակին: Դա անգամ մրցակցի եւ նրա մարզչական շտաբի արձագանքից էր երեւում, բայց ես, մինչեւ վերջին պահը մրցավարների կողմից ինչ-որ «անակնկալի» էի սպասում:
- Անհաջող առաջին ռաունդից հետո մարզիչներն ի՞նչ ասացին քեզ:
- Դավիթ Թորոսյանն անհրաժեշտ ճշգրտումներն արեց եւ նաեւ ասաց. «Նա քոնն է: Նվագիր դուդուկդ եւ նա թող պարի»: Ինչպես կարող էի պարտվել նման խոսքերից հետո (ծիծաղում է):
- Ինչ որ մեկին նվիրեցի՞ր հաղթանակդ:
- Իմ բոլոր հաղթանակները ես միշտ նվիրում եմ հայ ազգին:
Աղբյուրը՝ ՀԱՕԿ կայք
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
09:02 19.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02