Մոսկվայի շրջանային ռազմական դատարանի ատենակալների կոլեգիան մեղավոր է ճանաչել ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով բոլոր հինգ ամբաստանյալներին: Այդ մասին հայտնում է «Интерфакс» գործակալությունը:
Ատենակալները վճռել են, որ ապացուցված է, որ Դադաևը փետրվարի 27-ին՝ ժամը 23:31-ին, իր մոտ եղած ատրճանակից Նեմցովի ուղղությամբ արձակել է առնվազն վեց կրակոց՝ նրան հասցնելով կյանքի հետ ոչ համատեղելի մարմնական վնասվածքներ, որոնցից քաղաքական գործիչը տեղում մահացել է:
Ատենակալների դատավճռի համաձայն՝ վարձու մարդասպան Զաուր Դադաևը, ինչպես նաև Անզոր Գուբաշևը Գրոզնիում ձերբակալության ընթացքում մահացած Բեսլան Շավանովի հետ անմիջական մասնակցություն են ունեցել 2015 թվականի փետրվարի 27-ին Մոսկվայի կենտրոնում սպանության իրականացմանը՝ գաղտնի հետևելով նրան:
Իրենց հերթին, Շադիդ Գուբաշևը, Թեմիրլան Էսկերխանովը և Խամզատ Բախաևը մասնակցել են սպանության նախապատրաստմանը: Գուբաշևը հանցագործության անմիջական իրականացնողների հետ նույնպես հետևել է Նեմցովին, իսկ Էսկերխանովը և Բախաևը դա արել են հեռակա կարգով: Սպանությունից հետո բոլոր երեքն օգնել են սպանության անմիջական իրականացնողներին թաքնվել իրավապահ մարմիններից, գտել են ատենակալները:
Նշվում է, որ շարունակվում է հետաքննությունը սպանության ենթադրյալ պատվիրատու և կազմակերպիչ Ռուսլան Մուխուդինովի նկատմամբ, ով 2015 թվականի նոյեմբերից միջազգային հետախուզման մեջ է:
20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
09:02 19.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02