Աշխարհի քաղաքական քարտեզի վրա գոյություն ունեցող ամենախոշոր պետությունները կամ դրանց առանձին վարչատարածքային միավորները ճանաչել և դատապարտել են Թուրքիայի կողմից դարասկզբին 1.5 մլն հայերին իրենց ազգային և կրոնական պատկանելիության համար ոչնչացում՝ Հայոց ցեղասպանությունը: Մեզ համար հատկապես կարևոր էր Գերմանիայի ճանաչումը և դապարատումը, քանի որ մարդկության դեմ այս հանցագործության մեջ իր մեղքի բաժինն ունի հենց կայզերական Գերմանիան՝ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն առաջին Աշխարհամարտում: Թուրքիան՝ իր լակեյ Ադրբեջանի հետ շարունակում է մնալ չարիքի պետություն: Սա այն պետությունն է, որի սահմաններում մինչև հիմա զոհվում են տասնյակ հազարավոր մարդիկ, որովհետև խոսում են ճշմարտության մասին, որովհետև չեն ուզում օսման կամ թուրք լինել: Սա այն պետությունն է, ով, թքած ունենալով միջազգային հանրության վրա, անթաքույց օժանդակում է <<Իսլամական պետություն>> կոչվող հակամարդկային խմբավորմանը: Կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ պետություն, ով արդեն մի քանի հարյուր տարի փորձում է ոչնչացնել իր հարևաններին, այդ պետության տարածքում բնակվող բնիկ ժողովուրդներին: Կա՞ արդյոք աշխարհում մեկ այլ պետություն, ով սպանել է մի քանի տասնյակ միլիոնի հասնող խաղաղ բնակչության՝ պատմության տարբեր ժամանակաշրջաններում և շարունակում է ցայսօր: Կոտորել են մեզ՝ հայերիս, հույներին, ասորիներին, եզիդիներին, սերբերին, բուլղարներին, ռումիններին, ռուսներին, ուկրաինացիներին, վրացիներին, կոտորում են այսօր քրդերին, ալաուիներին, արաբներին...
Թուրքիան վտանգ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար և Թուրքիան վաղ թե ուշ պետք է անհետանա աշխարհի քաղաքական քարտեզի վրայից: Սա պատմության հրամայականն է, սա բոլորիս ապրելու կարևորագույն երաշխիքն է...
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
16:25 08.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44