«Իրատես» թերթը գրում է. «Թե ինչ են հասկանում Հայաստանի պատկան մարմինները հումանիտար օգնություն անվան տակ, դժվար է ասել, որովհետև այն, ինչ փաթեթավորվում է և ուղարկվում այլ երկիր, այդ մասին ոչինչ չի հիշեցնում: «Իրատեսի» հետ զրույցում սիրիահայերը պատմեցին, որ օրերս Հայաստանից սնունդ և հագուստ են ստացել որպես օգնություն, սակայն երկուսն էլ` չափազանց վատ որակի:
«Քեսաբի ծերերին հատկացվել են սնունդ և հագուստ: Սնունդը ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի: Ուղղակի թափել ենք, խայտառակություն է: Հագուստը նույնիսկ մուրացկանները չեն վերցնում: Ավելի լավ է չուղարկեն, ամոթ է: Հայաստանի բյուջեն թալանում են` սիրիահայերին օգնություն ցուցաբերելու անվան տակ»,- մեզ հետ զրույցում ասաց քեսաբահայ Վահե Մահշիկյանը:
Պարզվում է, որ պետության գանձանակից գումարներ են հատկացվում մարդասիրական օգնության համար, իսկ թե ինչ ճանապարհով են դրանք տեղ հասնում և ինչի են վերածվում, դժվար է ասել: Սխալված չենք լինի, եթե ասենք, որ սա փող «լվանալու» ձևերից մեկն է:
Թեման բավական խնդրահարույց է, և առաջիկայում «Իրատեսը» կփորձի պատկան մարմիններից պարզաբանում ստանալ, թե այդ ինչպես է ստացվել, որ պետական միջոցներով անորակ և անպիտան սնունդ ու հագուստ են ուղարկվել Սիրիա` որպես մարդասիրական օգնություն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02