Հայ-սլովակյան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը բխում է երկկողմ շահերից, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Սլովակիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահի տեղակալ Բելա Բուգարի հետ հանդիպման ժամանակ:
Կարևորվել է միջազգային հարթակներում երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների արդյունավետ համագործակցությունը: Զրուցակիցներն ընդգծել են, որ տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ ջանքերի արդյունքում:
ՀՀ ԱԺ փոխնախագահը խոսել է ԼՂ հակամարտության կարգավորման մասին և ընդգծել, որ և Հայաստանը, և Արցախը խնդրի կարգավորումը տեսնում են բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Է.Շարմազանովը կարևորել է նաև համատեղ պայքարը թուրքական ժխտողականության դեմ:
Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին: Է.Շարմազանովը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է եվրոպական ժողովրդավարական արժեքներին և շարունակում է ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:
Հայաստանի և Սլովակիայի խորհրդարանների միջ կապերի ամրապնդման և զարգացման գործում մեծ ներդրման համար Է.Շարմազանովը ՀՀ ԱԺ պատվո մեդալ է հանձնել Բելա Բուգարին:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44