Աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստներից մեկը՝ Լիոնել Մեսին ամուսնացել է: ֆուտբոլիստի կինը իր մանկության սիրն է եղել: Այդ մասին հայտնում է The Daily Mail-ը: 29-ամյա Անտոնելա Ռոկուցոյին նա սիրահարված էր դեռևս 5 տարեկանից: 30-ամյա մարզիկի հարսանեկան արարողությանը ներկա է եղել ավելի քան 250 հյուր՝ այդ թվում նաև համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստներ: Ինչպես նշում է աղբյուրը` պատվավոր հյուրերի համար փռվել է կարմիր գորգ, որով առաջինն անցել է ֆուտբոլիստ Սամուել Էտո'ոն, որին հետևել են Ֆաբրեգասը, Նեյմարը, Պույոլը և այլ հայտնիներ: Ֆուտբոլիստներից շատերի կանայք ու ընկերուհիներն իրենց հետ 5-6 զգեստ են բերել միջոցառման ժամանակ անընդհատ հագուստը փոխելու համար: Միջոցառումը կազմակերպվել է Մեսիի հայրենիքում՝ Արգենտինայում, որտեղ այս առիթով վարձակալվել է շքեղ հյուրանոցային համալիր: Նշվում է, որ զույգն արգելել է հյուրերին, ինչպես նաև սպասարկող անձնակազմին լուսանկարել սմարթֆոններով: Միջոցառման անվտանգությունն ապահովել է 450 ոստիկան: Մեսին ու Ռոկուցոն, ելնելով անվտանգության նկատառումներից, չեն ամուսնացել եկեղեցով ու սահմանափակվել են միայն քաղաքացիական կացության ակտի գրանցմամբ: Որպես տարոսիկներ հյուրերը ստացել են մոտ 22 դոլար արժողությամբ գինիներ, որոնց արտադրությամբ զբաղվում է Մեսին:


20:12
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
09:02 19.10.26
10:19 20.10.26
17:15 20.10.26
20:12 20.10.26
12:02 20.10.26
18:51 20.10.26
09:17 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02