«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունում «դասից փախած» վիճակ է: Օրինակ՝ մտնում ես ԿԳՆ կայք, ու անմիջապես քո առջև բացվում է «Հարգելի այցելու» բաժինը, որտեղ կայքի մասին տեղեկատվության փոխարեն ընդամենը «հարգելի այցելուներից» ներողամտություն է հայցվում այն բանի համար, որ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում: Եվ սա՝ արդեն մի քանի ամիս:
Ինչ են անում ԿԳՆ համապատասխան վարչության, բաժինների աշխատակիցները, որ մինչև հիմա չեն կարողանում ավարտել իրենց պաշտոնական կայքի փորձարկումը: Թե ինչ են փորձարկում՝ դժվար է ասել, երևի նոր ատոմային զենք: ԿԳՆ-ի կայքը միակն է մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերից, որ տարին կլոր գտնվում է փորձարկման փուլում: Բայց մինչ նախարարությունում տանջվում են իրենց կայքի փորձարկման վրա, իրավապահ մարմիններն էլ իրենց ուժերն են փորձարկում ԿԳՆ համակարգում՝ ամիսը մեկ մի լուրջ խախտում բացահայտելով:
Բայց ԿԳՆ կայքի նման են աշխատում նաև նախարարության որոշ վարչությունների պետեր: Օրինակ՝ ներքին աուդիտի վարչության պետ Նորիկ Կարապետյանը ներքին աուդիտով զբաղվելուց զատ, և գուցե առավել շատ, նաև մեղվապահությամբ է զբաղված: ԿԳՆ-ում ասում են, որ Կարապետյանն ամբողջ օրը զբաղված է իր մեղուներով և նորմալ աշխատանքի չի գալիս, ինչի հետևանքով նրանից կախված շատ գործեր հետ են ընկնում: Թերևս, եթե նա մեղուներով զբաղվելու փոխարեն իսկապես զբաղվեր նախարարության ներքին աուդիտով, ավելի շուտ վեր կհանվեին հայտնաբերված չարաշահումները, և բանն իրավապահներին չէր հասնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հրապարակ» թերթը գրում է. «Կրթության և գիտության նախարարությունում «դասից փախած» վիճակ է: Օրինակ՝ մտնում ես ԿԳՆ կայք, ու անմիջապես քո առջև բացվում է «Հարգելի այցելու» բաժինը, որտեղ կայքի մասին տեղեկատվության փոխարեն ընդամենը «հարգելի այցելուներից» ներողամտություն է հայցվում այն բանի համար, որ կայքը գտնվում է տեխնիկական վերազինման փուլում: Եվ սա՝ արդեն մի քանի ամիս: Ինչ են անում ԿԳՆ համապատասխան վարչության, բաժինների աշխատակիցները, որ մինչև հիմա չեն կարողանում ավարտել իրենց պաշտոնական կայքի փորձարկումը: Թե ինչ են փորձարկում՝ դժվար է ասել, երևի նոր ատոմային զենք: ԿԳՆ-ի կայքը միակն է մյուս գերատեսչությունների պաշտոնական կայքերից, որ տարին կլոր գտնվում է փորձարկման փուլում: Բայց մինչ նախարարությունում տանջվում են իրենց կայքի փորձարկման վրա, իրավապահ մարմիններն էլ իրենց ուժերն են փորձարկում ԿԳՆ համակարգում՝ ամիսը մեկ մի լուրջ խախտում բացահայտելով: Բայց ԿԳՆ կայքի նման են աշխատում նաև նախարարության որոշ վարչությունների պետեր: Օրինակ՝ ներքին աուդիտի վարչության պետ Նորիկ Կարապետյանը ներքին աուդիտով զբաղվելուց զատ, և գուցե առավել շատ, նաև մեղվապահությամբ է զբաղված: ԿԳՆ-ում ասում են, որ Կարապետյանն ամբողջ օրը զբաղված է իր մեղուներով և նորմալ աշխատանքի չի գալիս, ինչի հետևանքով նրանից կախված շատ գործեր հետ են ընկնում: Թերևս, եթե նա մեղուներով զբաղվելու փոխարեն իսկապես զբաղվեր նախարարության ներքին աուդիտով, ավելի շուտ վեր կհանվեին հայտնաբերված չարաշահումները, և բանն իրավապահներին չէր հասնի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02