«Բորնմուտի» հարձակվող Ժերմեյն Դեֆոն չի կարողացել զսպել արցունքները, երբ լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ինչն է նրան կապում 6-ամյա Բրեդլի Լոուրիի հետ:
Սա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Դեֆոն պաշտոնապես ներկայացվել է` որպես «Բորնմուտի» ֆուտբոլիստ, հայտնում է «Goal.com»-ը:
«Սանդերլենդի» փոքրիկ երկրպագուն հիվանդ է քաղցկեղով, և Դեֆոն, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Սանդերլենդի» կազմում, աջակցում էր Լոուրիին: Այս տարվա մարտ ամսին ԱԱ-2018-ի ընտրական փուլի խաղից առաջ Դեֆոն հենց նրա հետ դուրս եկավ խաղադաշտ: Այդ խաղը Դեֆոյի համար առաջինն էր Անգլիայի հավաքականում 2013 թվականի նոյեմբերից ի վեր:
Իսկ այս շաբաթվա սկզբին Դեֆոն այցելել է հիվանդանոց, որտեղ գտնվում է տղան, որպեսզի տեսնի իր ընկերոջն ու հրաժեշտ տա նրան.
«Շատ դժվար էր: Ես փորձում էի ուժեղ լինել, բայց չգիտեմ` ինչպես բառերով արտահայտել այն, ինչ զգում եմ: Սա առանձնահատուկ պահ է: Երբ ես առաջին անգամ տեսա նրան, չէի կարողանում հավատալ, որ նա հիվանդ է քաղցկեղով: Այդ պահից սկսած մեր միջև անհավանական կապ է եղել: Ամեն օր ես շփվում էի Լոուրիի ընտանիքի հետ, նրա հետ հետ էի նաև մի քանի օր առաջ: Դժվար էր տեսել, թե ինչպես է նա տառապում: Չի եղել մի օր, որ ես արթնանալուց հետո չստուգեի հեռախոսս կամ չմտածեի փոքրիկ Լոուրիի մասին: Նրա սերն իրական է»,- ասել է Դեֆոն:





16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
13:16 29.04.26
13:26 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44