«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց լիագումար նիստերի օրակարգում «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրն ընդգրկելու մասին հարցին: Առաջիկայում համաձայնագիրը, անկասկած, կընդունվի, նաև Ազգային ժողովի կողմից: Եթե վերանանք իրավական ու մասնագիտական ձևակերպումներից, այս համաձայնագրով հակաօդային պաշտպանության բնագավառում ստեղծվելու է միասնական տարածք` միասնական համակարգող մարմնով, և այդ միասնական տարածքում որոշումների կայացման լիազորությունը, բնականաբար, տրվելու է Ռուսաստանին: Համաձայնագրի գործողությունից հետո հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ Հայաստանի համապատասխան մարմինները համակարգվելու են Ռուսաստանի` վերը նշված ռազմական գերատեսչությունների կողմից: Իսկ դա նշանակում է, որ փոխնախարարի ասածի երկրորդ հատվածը` «հավաքական անվտանգության առանձին շրջանի» վերաբերյալ, ընդամենն իրականությունը լղոզելու փորձ է, քանի որ, կրկնում ենք, այդ ուժերի ընդհանուր համակարգումն իրականացվելու է ռուսական բանակի կողմից: Այսպիսով, մինչ հասարակությունը շարունակում է հարցեր բարձրացնել անվտանգության ոլորտում Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ցուցաբերվող, մեղմ ասած, ոչ դաշնակցային վարքագծի, ապրիլյան պատերազմում պրոադրբեջանական պահվածքի և ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունների վասալային բնույթի մասին, Հայաստանի իշխանությունը, առայժմ՝ միայն խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, իհարկե, հավանություն է տալիս Հայաստանի «օդային ինքնիշխանությունը» Ռուսաստանին զիջելու մասին համաձայնագրին: Ռուսաստանը, որ մինչև այսօր համարյա ամբողջությամբ տնօրինում է Հայաստանում գտնվող գրեթե բոլոր ռազմավարական ու ոչ ռազմավարական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, այսպիսով, առաջիկայում իրավունք է ստանալու տնօրինել նաև Հայաստանի «օդը» կամ օդային պաշտպանությունը: Իսկ Ռուսաստանին հանձնել Հայաստանի պաշտպանությանը վերաբերող որևէ իրավունք, նշանակում է՝ Ռուսաստանին օրինական հնարավորություն տալ՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ոչ միայն՝ պաշտպանել, այլև անհրաժեշտության դեպքում՝ սպառնալ Հայաստանի օդային պաշտպանությանը: Ապրիլյան քառօրյա պատերազմը դրա վառ օրինակն է: Դա նշանակում է՝ Ռուսաստանին տալ իրավունք` որոշումներ կայացնել նաև այն դեպքերում, երբ, օրինակ, ադրբեջանական կամ թուրքական ռազմական ինքնաթիռները, անօդաչու սարքերն ու արկերը կուղղվեն Հայաստանի ուղղությամբ: Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ, եթե Հայաստանը հրթիռակոծելուց առաջ, ասենք, Ալիևն ակնարկի, որ Ադրբեջանը կարող է անդամակցել ԵՏՄ-ին, ապա Հայաստանի հակաօդային պաշտպանության համար պատասխանատու ռուս զինվորականները կարող են նաև այդ օրը «քնած լինել»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02