«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Այս օրերին ջերմաստիճանը կտրուկ փոփոխությունների է ենթարկվում: ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նկատում է, որ երկու օրվա ընթացքում գրանցվել է 20 աստիճանի տարբերություն:
«Հետո էլ ասում ենք՝ ժողովուրդը բողոքում է եղանակից ու կլիմայից: Երկու օր առաջ էս ժամին Երևանում +41 էր, այսօր +21 է, այսինքն` մոտ 20 աստիճան ջերմաստիճանի տատանում: Միջին արժեքը վաղուց կորել է, ջերմաստիճանը կա´մ նորմայից շատ ցածր է, կամ շատ բարձր է: Օրգանիզմ է պետք, որ դիմանա…»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է նա:
ՀՀ գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը մեր խնդրանքով մանրամասնեց, թե ջերմաստիճանի կտրուկ տատանումներն ինչպես կարող են անդրադառնալ մարդու օրգանիզմի վրա: Նա ասաց, որ հաճախակի փոփոխությունները հյուծում են հարմարվողական մեխանիզմները:
Սրտաբանը նախ նշեց, որ մարդու օրգանիզմի վրա առավել բացասական ազդեցություն է ունենում բարձր ջերմային ֆոնը: «Անբնական բարձր ջերմային միջավայրում օրգանիզմի հարմարվողական մեխանիզմները խանգարվում են: Առաջին հերթին մեծ քանակով ջրի եւ աղերի կորուստ է լինում, որը բերում է զարկերակային ճնշման անկման, առիթմիաների առաջացման, արյան մակարդելիության բարձրացման եւ ինֆարկտների ու ինսուլտների հավանականության մեծացման: Երբ ջերմաստիճանը դրսում բարձրանում է, օրգանիզմն իր հարմարվողական մեխանիզմները լարում է, որ կարողանա հարմարվել»,- ասաց Համլետ Հայրապետյանը:
Իսկ երբ ջերմաստիճանի կտրուկ անկում է լինում, օրգանիզմի հարմարվելու մեխանիզմները, որոնք գործում են, հնարավոր է խաթարվեն: «Եվ օրգանիզմում կարող են տեղի ունենալ նույնպիսի կտրուկ փոփոխություններ, ինչ որ բարձր ջերմաստիճանի դեպքում: Զարկերակային ճնշում, սրտի իշեմիկ հիվանդություն, սրտի առիթմիաներ ունեցողների մոտ կարող են լինել սրացումներ: Իհարկե, ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հաճախակի կրկնությունները` շաբաթվա մեջ մի քանի անգամ կամ մեկ-երկու օրը մեկ, բերում են օրգանիզմի ադապտացիոն մեխանիզմների հյուծմանը»,- շարունակեց մեր զրուցակիցը»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02