Մինչև 2023թ.-ը`Թուրքիայի Հանրապետության 100-ամյակը, Թուրքիան կդադարի կախվածություն ունենալ արտասահմանյան զենքերի մատակարարողներից։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Էրդողանը նշել է, որ Թուրքիայի իշխանություններն ակտիվորեն աջակցելու են տեղական ռազմա-արդյունաբերական ընկերություններին։ Ըստ նրա՝ ովքեր կփորձեն դանդաղեցնել Թուրքիայի ռազմական արդյունաբերության աշխատանքը, գործ կունենան անձամբ իր հետ»,- փոխանցում է Anadolu-ն։
Թուրքիան, հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ և ռազմա-տեխնիկական կոոպերացիայի մեջ գտնվելով Դաշինքի անդամ մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Գերմանիա հետ, ցանկանում է նվազեցնել իր ռազմական կախվածությունն ու դառնալ ինքնաբավ` իր արտաքին քաղաքականությունն ինքնուրույն սպասարկել նաև ռազմական մեթոդներով։ Հավանաբար Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը`քրդական ապագա պետության դեմ պայքար և այլն, ստիպում է մտածել «դաշնակիցներից» կախվածության թուլացման մասին։ Անկարան արդեն այսօր արտադրում է մի շարք զինատեսակներ` հրթիռներ, ուղղաթիռներ, անօդաչուներ, ռազմածովային ուժերի համար նավեր և այլն, Էրդողանն էլ ցանկանում է ռազմա-արդյունաբերական համալիրը դարձնել Թուրքիայի տնտեսության շարժիչներից մեկն ու ապագայում այդ ռազմական արտադրանքը վաճառել դաշնակիցներին` թե՛ արաբական աշխարհում, թե՛ թյուրքական աշխարհում` նվազեցնելով այդ երկրների կախվածությունը ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Իսրայելից և այլն։
Վերջերս թուրք ինժեներները երկրի ԶՈւ-ի համար մշակել են L-UMTAS հրթիռը, որն ունի լազերային նշանառություն։ Նշում են, որ շուտով նման հրթիռներով կզինվեն թուրքական արտադրության հարվածային ATAK ուղղաթիռները։
Նախագիծն իրականացվել է թուրքական Roketsan ընկերության կողմից, նոր հրթիռների փորձարկումները հաջող են եղել։ «Նոր հրթիռների շնորհիվ աճել է Թուրքիայի ՌՕՈՒ հզորությունը»,- ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիկրի Ըշիկը։
«Օդ-ցամաք» կամ «ցամաք-ցամաք» տեսակի L-UMTAS հրթիռը կարող է օգտագործվել 8 կմ շառավղի վրա գտնվող զրահատեխնիկան ոչնչացնելու համար։ Լազերային նշանառության շնորհիվ նոր հրթիռը հնարավոր կլինի օգտագործել գիշերային ժամերին։
Թուրքական մամուլը հայտնել է, որ Ադրբեջանն ATAK նոր ուղղաթիռների առաջին պատվիրատուներից է եղել։ Թուրքական TAİ ընկերությունն Ադրբեջանին է վաճառելու 60 Т-129 «АТАК» ուղղաթիռներ: Լեռնային Ղարաբաղում ապրիլյան մարտերից հետո Ադրբեջանը որոշել է ուժեղացնել իր ռազմա-օդային ուժերն ու Թուրքիայից գնել 60 ATAK ուղղաթիռներ։
Ադրբեջանն, իսրայելական հակատանկային Spike համակարգից բացի, որը կիրառվել էր Ղարաբաղում ապրիլյան քառօրյա ռազմական գործողությունների ընթացքում, ցանկանում է գնել նաև թուրքական հակատանկային համալիրներ (հակատանկային համակարգեր Բաքուն գնել էր նաև Մոսկվայից): Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը չի ցանկանում միակողմանի կախվածության մեջ գտնվել միայն մեկ երկրից՝ Իսրայելից (կամ ՌԴ-ից), որի հետ բավականին սերտ ռազմա-տեխնիկական կապեր կան այդ թվում հրթիռային, ՀՕՊ համակարգերի, անօդաչուների գնման հարցերում: Անկարան կարող է իր ռազմա-տեխնիկական փորձով ու նորարություններով կիսվել Ադրբեջանի հետ ու այդ նոր զենքերը կիրառել՝ փորձարկելով ղարաբաղյան ճակատում:
Հնարավոր է, որ այդ զենքերը կառավարելու են թուրքական զինված ուժերի սպաներն ու հատուկ պատրաստված մասնագետները: Թուրքիան զբաղված է նաև սեփական արտադրության Altay տանկերի և Anka ԱԹՍ-ների զինված ուժերին տրամադրելու գործընթացով։ Չի բացառվում, որ այդ տանկերն ու անօդաչուները մի օր հայտնվեն նաև Ադրբեջանում, և արդեն պարզ է, թե ում դեմ են դրանք կիրառվելու:
Ադրբեջանը Spike և թուրքական հակատանկային համալիրներով փորձում է ուժեղացնել իր հակատանկային պաշտպանությունը՝ հայկական զինված ուժերի տանկային հնարավոր հակագրոհներից (танковый прорыв) ռազմական գործողություններն Ադրբեջանի խորքերը տեղափոխելը կանխելու համար:
Հակատանկային պատնեշ ստեղծելով Բաքուն ցանկանում է սահմանափակել ու թույլ չտալ հայկական զինված ուժերի դուրս գալն օպերատիվ խորություն՝ Քուռ-Արաքսյան դաշտավայր ու տանկերի, զրահապատ այլ մեքենաների խոցումը «վստահել» ինֆրակարմիր գլխիկներով իսրայելական ու թուրքական հակատանկային հրթիռային համալիրներին (դրանք գործում են fire and forget ("выстрелил-забыл") սկզբունքով):
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
10:33 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02