«Սևանի Իշխան» և «Սևան Ակվա» ընկերություններին ՀՀ կառավարությունը մտադիր է առանց մրցույթի՝ կառուցապատման իրավունքով հողամասեր տրամադրել: Հարցը կքննարկվի այսօրվա գործադիրի նիստում:
Դեռևս 2014 թ. կառավարության հավանությանն արժանացած Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի շրջանակներում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ նույն տարում ստեղծվել է «Սևանի իշխան» ՓԲ ընկերությունը, իսկ 1 տարի անց՝ «Սևան Ակվա»:
«Սևանի իշխանն» իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները: Ըստ որոշման նախագծի ծրագրի շրջանակներում «Սևան իշխանին» անհրաժեշտ է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող «Սևան» ազգային պարկի տնտեսական գոտու տարածքում առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրել 21.8 հեկտար հողամաս: «Սևան ակվային» առանց մրցույթի 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 0.6445 հեկտար հողամաս Կարճաղբյուր համայնքի ափամերձ տարածքից, իսկ բուն ցանցավանդակները տեղակայվել են ափից մոտ 8 կմ հեռավորության վրա: Ափամերձ տարածքը գտնվում է 1905 նիշից ցածր, այն հիմնականում օգտագործվում է նավեր կայանելու նպատակով, որի համար կառուցվել է ալիքապաշտպան շերտ:
Այժմ ընկերությանը Գեղարքունիքի Լճափ գյուղական համայնքի վարչական սահմաններում, «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում՝ առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով կտրամադրվի 1.9466 հեկտար հողամաս»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02