Առաջնագծում օպերատիվ իրավիճակն արդեն համեմատաբար հանգիստ է և ես վերսկսում եմ ներկայացնել ՀՀ ԱԺ պատգամավորների պատգամավորական ակտիվության նկարագիրը:
Թիվ 6 ընտրատարածք. Ռուբեն Հովսեփյան:
Ռուբեն Հովսեփյանը ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայրն է և մինչև պատգամավոր ընտրվելը եղել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի թաղապետը:
Սկզբնական շրջանում Ռուբենին բոլորն Աղվան Հովսեփյանով են ճանաչել և նա հենց դատախազ եղբոր շնորհիվ էլ դարձել է թաղապետ:
Մեր իրականության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ բարձր պաշտոն զբաղեցնող մարդիկ իրենց հարազատներին օգնում են տեղավորվել ինչ որ պաշտոնում և առաջ քայլել, բայց այդ մարդիկ, որպես կանոն, միշտ մնում են իրենց «առաջ տանող» «բարձրաստիճան»-ի անվան տակ: Այս պարագայում հետաքրքրականն այն է, որ Ռուբեն Հովսեփյանին հաջողվեց «սեփական» անուն ձեռքբերել:
2012 թվականին մայիսի 6-ին նա ընտրվեց պատգամավոր:
Նա խորհրդարանում այդքան էլ ակտիվ չէ և չնայած նրան, որ միշտ ներկա է բոլոր նիստերին և ոչ մի բացակայություն չունի, սակայն մինչ այս, նա ոչ մի անգամ ելույթ չի ունեցել, ոչ մի հարց չի հնչեցրել: Նա 61 անգամ «կողմ» է քվեարկել և «1» անգամ ձեռնապահ:
Սակայն, փոխարենը, նա իր ընտրատարածքում է աշխատում և բավակակին հարցեր է կարողանում լուծել իր ընտրատարածքի բնակչության համար: Ամեն դեպքում, նա կարողացել է այնպես աշխատել, որ ոչ ոք իր մասին վատը չի ասի:
Հաշվի առնելով նոր ընտրակարգը՝ դժվար է ասել նա կհայտնվի՞ հաջորդ խորհրդարանում, թե ոչ: Կարծում եմ, որ նրա գործունեությունը ցույց է տալիս, որ նա ավելի լավ կարող է իրեն դրսևորել գործադիր իշխանության շրջանակներում, թեև բացառված չէ նաև հաջորդ խորհրդարանում հայտնվելը:
Es hay em ֆեյսբուքյան էջ
18:51
18:35
18:16
17:15
16:52
16:34
12:27
12:02
10:19
10:00
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
10:19 20.10.26
12:02 20.10.26
17:15 20.10.26
12:27 20.10.26
10:00 20.10.26
18:16 20.10.26
16:52 20.10.26
16:34 20.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02