Ֆրանսիայի հայ համայնքն ակտիվ աշխատանք է նախատեսում Արցախի ճանաչման ուղղությամբ: Այսօր հրավիրված ասուլիսում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը նշեց, որ նախատեսում են ընդլայնել Արցախի շուրջ համախմբված միջազգային գործիչների թիվը:
«Ինչպես գիտեք, Ալֆորվիլ քաղաքը ստորագրեց համաձայնագիր Արցախի Բերձոր համայնքի հետ: Սա նշանակում է, որ ֆրանսիական քաղաքը ճանաչում է Բերձորը որպես հայկական քաղաք: Սա շատ կարևոր նշանակություն ունի: Պետք է այնպես անել, որ նման օրինակները շատ լինեն: Երբ ունենանք Ֆրանսիայի 20-25 քաղաք, որ համագործակցության համաձայնագրեր են կնքել Արցախի քաղաքների հետ, ապա կարող ենք ասել, որ մեր գործում առաջ ենք գնացել: Սա կարող է օգնել, որ Արցախը ճանաչվի որպես անկախ հանրապետություն»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Նրա խոսքով, մինչ այժմ լուրջ աշխատանք է տարվել և այն շարունակվելու է, որ Ֆրանսիայում Արցախն ունենա քաղաքական համակրանք: Շարունակելու են համախմբել ազդեցիկ քաղաքական գործիչների` կառավարության, նախագահի, պատգամավորների մոտ այդ գիծն առաջ տանելու համար:
«Ես լուրջ կապեր ունեմ դիվանագիտական քաղաքական, կառավարական միջավայրում և կարող եմ ասել, որ Թուրքիան, Ադրբեջանը չեն կարող ֆրանսիացիներին խաբել: Իրենք շատ լավ գիտեն, թե ինչ է Թուրքիայում կատարվում, գիտեն, թե ինչ է Ալիևի ռեժիմը: Ալիևի ռեժիմը ժողովրդականություն չի վայելում Ֆրանսիայում: Բոլորն էլ գիտեն, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապերը շատ հեռու չեն կարող գնալ: Մենք պետք է այս իրավիճակն օգտագործենք դեպի մեր հաջողություններ: Այս հարցում Էրդողանն ու Ալիևը մեզ բավական օգնում են»,-ասաց Մուրադ Փափազյանը:
Մուրադ Փափազյանը նկատեց, որ Ֆրանսիայում շատ լավ տեղյակ են ղարաբաղյան խնդրից: Իրենք գիտեն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն հաստատել, գիտեն, որ Ադրբեջանն է ուզում զենքով խնդիրը լուծել:
«Հեռու չէ այն օրը, որ որոշում լինի արցախյան հարցի հետ կապված: 1994-ից ի վեր այսպիսի վիճակն անընդունելի է ժողովուրդների համար»,- հավելեց նա:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
14:49 26.08.26
15:28 26.08.26
09:04 26.08.26
09:49 26.08.26
10:35 26.08.26
14:13 26.08.26
15:02 26.08.26
15:15 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02