«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համաքաղաքային բակային ավանդական մրցաշարը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Երևանի կաշվե գնդակ» անունը կրող ֆուտբոլի մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների պատանի ֆուտբոլիստները:
Եզրափակչում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Դավթաշեն վարչական շրջանների թիմերը: Համառ և անզիջում պայքարում, 3:2 հաշվով հաղթել և մրցաշարի հաղթող են ճանաչվել Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող պատանի ֆուտբոլիստները: 3-րդ տեղի համար պայքարում ուժերն են չափել Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջանների թիմերը, որտեղ ավելի ուժեղ են գտնվել նորնորքեցիները:
Մրցաշարի մասնակիցներին ողջունել և առաջին երեք տեղերը գրաված թիմերին շնորհավորել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը՝ նշելով, որ հենց նման ստուգատեսների ժամանակ են բացահայտվում հայկական ֆուտբոլի մեր վաղվա հույսերը:
Մրցաշարի հաղթող Մալաթիա-Սեբաստիա թիմին գավաթ է հանձնել «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահ, «Արարատ» լեգենդար թիմի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը, իսկ մեդալները հաղթողներին է հանձնել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Մեդալներ և պատվոգրեր են ստացել նաև մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած Դավթաշենի և Նոր Նորքի ֆուտբոլիստները: Տարբեր դիրքերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստների համար ևս սահմանվել էին հատուկ մրցանակներ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
20:02 18.10.26
09:02 19.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
09:34 19.10.26
15:44 17.10.26
18:05 18.10.26
14:38 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02