Թուրքիայում 6 իրավապաշտպանների կալանավորելու մասին որոշումը արդարադատության նկատմամբ մեծ վիրավորանք է: Այս մասին հայտարարություն է տարածել միջազգային Amnesty International կազմակերպությունը, որի անդամ անդամներ ևս կալանավորված են:
«Թուրք դատախազները 12 օր ունեին ակնհայտ փաստերն արձանագրելու համար. այս ակտիվիստներն անմեղ են: Նրանց անազատության մեջ պահելու որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ ճշմարտությունն ու արդարությունը Թուրքիայում օտարված են»,- նշել է Amnesty International-ի գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:
Նա ընդգծել է, որ սա օրինական չէ, քաղաքական շարժառիթներով հետապնդում է, որը վտանգավոր ապագա է կանխորոշում Թուրքիայում իրավունքների համար:
«Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է Շեթին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին:
Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված 10 իրավապաշտպաններից 6-ը կալանավորվել են, 4-ը՝ ազատ արձակվել:
Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավար Իդիլ Էսերն ու նույն կազմակերպության աշխատակից Վելի Աջուն:
Միացյալ Նահանգները ևս մտահոգություն է հայտնել կատարվածի առնչությամբ՝ կոչ անելով ազատել իրավապաշտպաններին ու պահպանել Թուրքիայի սահմանադրությամբ երաշխավորված ազատությունները:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
20:02 18.10.26
09:02 19.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
09:34 19.10.26
15:44 17.10.26
18:05 18.10.26
14:38 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02