Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Անկարան կարող է միջնորդ հանդես գալ Քաթարի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցում, հայտնում է Reuters գործակալությունը:
«Թուրքիայի նախագահը կլսի բոլոր կողմերին, բայց Սաուդյան Արաբիան պետք է հրաժարվի 13 պահանջները ներառող ծրագրից և վերանայի այն»,- ասել է փոխվարչապետը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ երկիր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցից առաջ:
«Ինչ վերաբերում է Քաթարին, նա պետք է դրական դիրքորոշում ընդունի, որը կօգնի անցնել բանակցությունների փուլերը, իսկ Թուրքիան կարող է միջնորդ լինել»,- հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Էրդողանը պատրաստվում է դիվանագիտական շրջագայության մեկնել Քաթար, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա հուլիսի 23-24-ին:
Չորեքշաբթի հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը կրճատել են Քաթարին ներկայացված պահանջների ցանկը և կոչ են արել դրանք կատարել՝ առանց կոնկրետ ժամկետների: Wall Street Journal թերթի տվյալներով՝ արաբական երկրները 13 մանրամասն պահանջի փոխարեն ձևակերպել են վեց ընդհանուր «սկզբունք»: Թերթի տվյալներով՝ նոր ցանկում բացակայում է Al Jazeera ողջ արբանյակային հեռուստաալիքը փակելու պահանջը:
Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը հունիսի 5-ին խզել են դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ և դադարեցրել Քաթարի հետ բոլոր տեսակի կապերը՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և նրանց ներքին գործերին միջամտելու համար: Ավելի ուշ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին են նաև հայտարարել Մալդիվները, Մավրիկիան, Մավրիտանիան: Հորդանանը և Ջիբութին նվազեցրել են Քաթարում իրենց դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակը: Քաթարի շրջափակմանը չի միացել Պարսից ծոցի երկրների համագործակցության խորհրդի մեջ մտնող միայն երկու պետություն՝ Քուվեյթը և Օմանը: Սենեգալը, Նիգերը և Չադը հայտարարել են դեսպաններին հետ կանչելու մասին:
Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնն ավելի ուշ Քաթարին են ներկայացրել 13 կետից բաղկացած ցանկ՝ պահանջելով խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան, խզել բոլոր կապերը «Մուսուլման եղբայրների» հետ, ինչպես նաև փակել «Ալ-Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում վերանայել Քաթարում իր ռազմաբազայի տեղակայման հարցը, իսկ այն փակելու ցանկացած պահանջ կհամարվի Քաթարի հետ Անկարայի հարաբերություններին միջամտություն:
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
14:38 17.10.26
15:44 17.10.26
15:26 17.10.26
15:17 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02