Հուլիսի 21-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գլենդելի «Հայ արծիﬖեր» հիﬓադրամում համախմբված երիտասարդներին՝ Անդրանիկ Բալոյանին, Վահրամ Շալվարձյանին, Արաքս Գալստյանին և Հայաստանի «Սահման» հասարակական կազմակերպության ծրագրերի պատասխանատու Անահիտ Նազարյանին, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Աﬔրիկահայ երիտասարդները Հայաստանի սահմանաﬔրձ շրջաններում համագործակցելով «Սահման» հասարակական կազմակերպության հետ, ֆինանսավորել են բիզնես ծրագրեր: Բաղանիս համայնքում «Հայ արծիﬖեր» հիﬓադրամն իրականացնում է 5 բիզնես ծրագիր՝ գործի է դրվել կարի արտադրամասը, ֆինանսավորվել են նաև ծառայություն մատուցող բիզնես գաղափարները:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հայրենասեր երիտասարդներին՝ ազգանվեր ծրագիր իրականացնելու համար: Նա մասնավորապես նշել է. «Անսահման շնորհակալ եմ որպես հայ, որպես պետության ներկայացուցիչ: Հայրենիքը սկսվում է սահմանից, սահմանապահ գյուղից: Գյուղը պետք է ամրացնել: Հսկայական աշխատանք կա ցանկացած գյուղում: Ձեր շարժումը պետք է դառնա համահայկական: Երիտասարդությունը նախաձեռնող է, ակտիվ, կազմակերպող: Դուք պետք դառնաք շարժիչ ուժը, ձեր շուրջը համախմբեք մյուսներին: Ես հիացած եմ, հպարտ եմ, որ այսպիսի երիտասարդություն է աճում Հայրենիքում և հայրենիքից դուրս, որ բնակվելով ուրիշ երկրում, Հայրենիքի սահմանների ամրացման խնդրով են մտահոգված: Հզոր սերունդ է աճում, մենք անմահ ենք, հավերժ ենք: Մեր գիտելիքներն ու կարողությունները անսահման են: Հզոր Հայաստանն է մեր տեսլականը, մեր նպատակը, մեր ապագան, մեր բոլորի երազանքը»:
Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և քաջալերանքի համար: Անդրանիկ Բալոյանը ներկայացրել է իրենց տպավորությունները, կազմակերպության ծրագրերը, հեռանկարներն ու հնարավորությունները:
«Շատ տպավորված ենք, գյուղացիների հետ զրույցներից հասկացանք, որ աշխատելու, իրենց գործն ունենալու հեռանկարը հույս է արթնացնում վաղվա օրվա նկատմամբ: Գյուղացիների ոգևորությունից ﬔնք նույնպես ոգևորվեցինք: Եթե նման ծրագրերը շատ լինեն, ապա իրավիճակը կարող է փոխվել: Աշխատող մարդկանց համար պետք է հնարավորություն ստեղծել»,-ասել է նա:
«Հայ արծիﬖերը» վստահ են, որ տեղեկանալով իրենց ծրագրերի մասին, շատերը կցանկանան համալրել իրենց թիմը:
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
14:38 17.10.26
15:44 17.10.26
15:26 17.10.26
15:17 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02