Բուդապեշտում ավարտվել է ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունը, որին Հայաստանը ներկայանում էր ջրացատկ մրցաձևում: Եզրափակիչ օրը մեր մարզիկները հանդես եկան 10 մետր անհատական աշտարակացատկում:
ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, Վլադիմիր Հարությունյանը զբաղեցրել է 22-րդ տեղը, Վարտան Բայանդուրյանը` 41-րդ: Կիսաերզափակիչ անցնելու համար անհրաժեշտ էր մտնել 18 լավագույնների մեջ, իսկ եզրափակչին մասնակցում էր 12 ջրացատկորդ: Հաղթող ճանաչվեց Թոմաս Դեյլին:
«Կիսաեզրափակիչ անցնելու համար Հարությունյանին չորս տեղ չբավարարեց: Վլադիմիրի մկաններն ուշ «արթնացան», արդյունքում առաջին երեք ցատկերը, հատկապես երրորդը, նա անհաջող կատարեց: Եզրափակիչ երեք ցատկերում Վլադիմիրն ակնհայտորեն ավելացրեց, բայց, ինչպես ասում են, «գնացքն, արդեն գնացել էր»»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Չանդիրյանը,- :
Վարտան Բայանդուրյանը հավաքականի կազմում առաջին անգամ էր հանդես գալիս այդպիսի լուրջ մակարդակում և չի կարողացել հաղթահարել հոգեբանական լարվածությունը: Մարզչի խոսքով, գլխավոր նպատակը միջազգային փորձ ձեռք բերելն էր:
«Պետք է իրատես լինել, սակայն ամեն դեպքում Վարդանն ինքն իրեն նման չէր»,- նշել է մարզիչը:
Հրաչյա Չանդիրյանն իր սաների ելույթները բավարար է գնահատում. «Աշխարհի առաջնությունից առաջ ես իմ առջև առավելագույն նպատակ էի դրել` եզրափակիչ մտնել սինքրոն ցատկում և կիսաեզրափակիչ` 10 մետր անհատական աշտարակացատկում: Առաջինը հաջողվեց, որոշակի հանգամանքներում անգամ կարող էինք զբաղեցնել ոչ թե 9-րդ, այլ 7-րդ տեղը: Նպատակի երկրորդ մասի իրականացման համար շատ քիչ բան չբավականացրեց»:
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
18:18 29.04.26
14:18 29.04.26
14:10 29.04.26
13:44 29.04.26
12:17 29.04.26
13:31 29.04.26
13:16 29.04.26
13:26 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44