«Երևանում մշտապես ահազանգեր են հնչում վերելակը խափանվելու, պոկվելու, արտակարգ դեպքերի մասին, որոնք երբեմն կյանք են խլում: Պատճառն այն է, որ Հայաստանի վերելակային տնտեսությունները, սպասարկումը խայտառակ վիճակում են: Ընդամենը օրերս՝ հուլիսի 23-ին, Երևանի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանները պոկվել էին, ու վերելակը՝ լի մարդկանցով, 8-րդ հարկից ընկել էր առաջին հարկ: Երևանում 2006-2015 թթ. վերելակների անսարքության հետևանքով ունեցել ենք 8 զոհ, 16 վիրավոր:
Պատճառն այն է, որ պետությունը պատշաճ գումար չի հատկացնում վերելակային պարկի թարմացման համար: Իսկ վերելակային տնտեսության բնագավառում միակ լիցենզավորված պետական կառույց համարվող «Երվերելակ» ընկերությունը գտնվում է ամենավատ վերելակից էլ խեղճ վիճակում: Թե ինչ կարելի է անել քայքայված հիմնարկի հետ, մեր կառավարությունից լավ ոչ ոք չգիտի: Վաճառել ու վերջ, թող գնորդն ընկնի կրակը:
Պետական գույքի մասնավորեցման ծրագրում արդեն որերորդ անգամ ներառվում է «Երվերելակ» ՓԲԸ-ն, բայց չի մասնավորեցվում: Գտնվում է Երևանում, Մասիսի նրբանցք թիվ 13 հասցեում: Մասնավորեցման է ներկայացրել Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը: Նախկինում հենց այս ընկերությունն էր պատասխանատու վերելակների գործարկման համար: Այժմ բազմաբնակարան շենքերի վերելակների գործունեության պատասխանատուները վարչական շրջանների համատիրություններն են, որոնք համարվում են սպասարկման ոլորտում ամենաչկայացած հիմնարկները:
2006-2007թթ. մասնավորեցման առաջարկվող՝ պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում ներառված էր «Երվերելակ» ընկերությունը: Այդ ժամանակ հիմնարկը Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ էր: Չմասնավորեցվեց: 2009-ին կառավարության որոշմամբ տնօրինումը վերապահվեց Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:
Դա, սակայն, ոչինչ չփոխեց հիմնարկի կյանքում: 2012-ի հունիսի 14-ի նիստում կառավարությունը որոշեց «Երվերելակ» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով:
Բաժնետոմսերի գնահատված արժեքը կազմում էր 257 մլն. 809 հազար դրամ, գնահատված պարտավորությունները՝ 3 մլն. 772 հազար 200 դրամ: Ակնկալվում է ընկերության մասնավորեցման ճանապարհով վերականգնել դրա կանոնավոր գործունեությունը, ավելացնել պետբյուջեի մուտքերը: Սակայն որևէ մեկը գնելու ցանկություն չհայտնեց: 2013թ. սեպտեմբերի 13-ի նիստում կառավարությունը կրկին հիշեց «Երվերելակին»՝ դարձյալ վաճառելու համար: 22 մլն. դրամով ընկել էր բաժնետոմսերի գինը՝ դառնալով 235 մլն. դրամ, պարտավորությունները՝ աճել՝ կազմելով 4.1 մլն. դրամ: Դարձյալ գնորդ չհայտնվեց:
Վարչապետի 2016 թվականի փետրվարի 22-ի թիվ 94-Ա որոշմամբ «Երվերելակ» ՓԲԸ-ի համար ներկայացվեց մասնավորեցման փաթեթ: Հաջորդ անգամ կառավարությունը վաճառքի որոշում կայացրեց 2017թ. մարտի 30-ի նիստում: Բաժնետոմսերի գինն արդեն կտրուկ անկում էր գրանցել՝ հասնելով 94 մլն. 9 հազար 740 դրամի: 5 տարում 164 մլն. դրամով իջել էր բաժնետոմսերի գինը, ինչը զարմանալի էր: Վաճառքի արդյունքում ստացվելիք գումարի 70 տոկոսը պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, 30 տոկոսը՝ համայնքային բյուջե»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
11:05
10:44
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
12:13
11:48
11:21
11:04
10:45
10:34
10:15
09:59
09:35
09:13
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02