Հունիսի 5-ին Լեռնային Ղարաբաղ մեկնեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, որը մի քանի օր առաջ վերադարձել էր Հայաստան և հարցազրույց տվել ներկայիս իրավիճակի ու իր պլանների մասին:
Այդ հարցազրույցն իր բովանդակությամբ բավականին լայն քննարկումների առիթ է դարձել: Սակայն Սամվել Բաբայանի վերադարձի ֆոնին այդ քննարկումներն այսօր ըստ էության «ստվերեց» տեղեկությունը, որ Լեռնային Ղարաբաղում Սամվել Բաբայանի կողմնակից, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանը ծեծի է ենթարկվել: Եվ դա տեղի է ունեցել Բաբայանի վերադարձից մի քանի ժամ հետո, ըստ էության՝ հաջորդ առավոտն իսկ: Իսկ նախօրեին, երբ Ստեփանակերտում Բաբայանի համախոհները դիմավորել են նրան, նրանք նաև հանդես էին եկել նրան պաշտպանության նախարար նշանակելու վերաբերյալ պահանջով, հավաքով, որ տեղի էր ունեցել Ստեփանակերտի կենտրոնում: Եվ ահա, դրանից հետո տեղի է ունեցել բռնությունն այդ նախաձեռնության ակտիվ մասնակիցներից մեկի՝ ԼՂՀ Ազգային վերածնունդ կուսակցության նախագահ Հայկ Խանումյանի նկատմամբ: Մինչ այդ՝ նախօրեին, Սամվել Բաբայանը Լեռնային Ղարաբաղում հայտարարել էր, որ ինքը չի մասնակցելու քաղաքական պրոցեսներին և եկել է իր ժողովրդի կողքին կանգնելու և առավելագույնը սատարելու է մի որևէ ուժի, որին կհամարի իր համախոհն ու գաղափարակիցը:
Ակնհայտ է, որ Բաբայանի այս հայտարարություններից հետո նրա համախոհ, քաղաքական ուժի ներկայացուցիչ, պատգամավոր Խանումյանի հանդեպ բռնությունը ուղղակիորեն որոշակի՝ ավելի մեծ պարտավորությունների առաջ է դնում Բաբայանին իր համախոհների հանդեպ, նրան մղում առավել ակտիվ դիրքորոշումների և գործողությունների: Ըստ այդմ, սա հիմք է տալիս եզրակացնելու, որ ինչ-որ մեկին հավանաբար անհրաժեշտ է, որ Բաբայանը իր քաղաքական հավակնություններում առավել ակտիվ լինի: Համենայն դեպս ակնհայտ է, որ Հայկ Խանումյանի հետ տեղի ունեցածից հետո գրեթե բոլորը սպասելու են Սամվել Բաբայանի արձագանքին: Ընդ որում՝ ոչ այնքան կոնկրետ դեպքի հետ կապված գնահատականի, այլ ավելի շատ ընդհանրապես սեփական համախոհների հանդեպ վերաբերմունքի մասով:
Օրինակ, 2007 թվականին ակտիվ քաղաքականություն վերադարձած առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ իր համախոհների հանդեպ բռնությունը դիտարկում է որպես բռնություն նախագահի թեկնածուի հանդեպ, այն բանից հետո, երբ նրա վերադարձի առաջին հանրահավաքի իրազեկման ակցիայի մասնակիցները ենթարկվել էին բռնության: Իհարկե, իրավիճակն ու հանգամանքները այլ են, որ նույնը անի Բաբայանը, սակայն դա մի օրինակ է, թե ինչպես առաջնորդը պատասխանատվություն է ստանձնում իր համախոհների հանդեպ վերաբերմունքի համար և ըստ էության իրեն որոշակիորեն նույնականացնում նրանց հետո:
Այս համատեքստում, անկախ իհարկե կոնկրետ անձից, ով էլ լիներ Բաբայանի փոխարեն, հայտնվում է իսկապես բավականին նուրբ իրավիճակում: Սրան զուգահեռ՝ ակնհայտ է, որ ով և ինչ շարժառիթով էլ կիրառած լինի բռնությունը պատգամավորի հանդեպ, կամա թե ակամա, էլ ավելի է գեներացնում այն իրավիճակը, որ ստեղծվել է Սամվել Բաբայանի վերադարձի և դրա քաղաքական նշանակության համատեքստում: Եվ, բնականաբար, այս բոլոր համատեքստերից դուրս, այն հարցադրումով հանդերձ, թե ում է ձեռնտու այդ ամենը, ակնհայտ է, որ միանշանակորեն դատապարտելի է որևէ բռնություն՝ անկախ որևէ մոտիվից: Հայաստանի Հանրապետությունում, ներառյալ նաև Լեռնային Ղարաբաղում, բռնությունը չի կարող և չպետք է լինի որևէ հարց լուծելու տարբերակ կամ գործիք:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44