Հուլիսի 27-ին ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Իտալիայի Կարմիր խաչի ընկերության պատվիրակությանը՝ ընկերության գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Լեոնարդո Կարմենատիի գլխավորությամբ և Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին:
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։
Հանդիպման ընթացքում քննարկվել ե ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, Իտալիայի Կարմիր խաչի ընկերության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև համագործակցության հնարավորությունները: քննարկվել են քաղաքացիական պաշտպանության, առաջին բժշկական օգնության և հոգեբանական օգնության կազմակերպման հարցում իտալական կողմի հետ փորձի փոխանակման և համապատասխան դասընթացների ու վերապատրաստումների կազմակերպման ուղիները:
Կողմերը խոսել փորձագետների աշխատանքների արդյունքների, գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև՝ սեյսմիկ ռիսկի նվազեցմանն ուղղված ռազմավարության և մեթոդների մշակման ոլորտում համագործակցության հնարավորության մասին:
Իր խոսքում նախարար Տոնոյանն ընդգծել է, որ արտակարգ իրավիճակների և աղետների ռիսկի նվազեցման ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի սերտ համագործակցությունը կարող է բարենպաստ հիմք հանդիսանալ այս ոլորտում նաև հայ-իտալական երկկողմանի համագործակցության համար:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին հրավիրել է մասնակցելու հուլիսի 28-ին ՀՀ Կոտայքի մարզում գտնվող «Լուսակերտ» ուսումնական կենտրոնի վարժահրապարակում իրականացվող հայ-ամերիկյան-բրիտանական համատեղ տակտիկական ուսումնավարժությանը:
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44