Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը հուլիսի 28 –ին ընդունեց Գյումրիում ՌԴ նորանշանակ հյուպատոս Ալեքսանդր Անատոլեվիչ Կոպնինին: Մարզպետը ողջունեց հյուպատոսի այցը Հայաստան՝ հույս հայտնելով, որ Հայաստանում դիվանագիտական աշխատանքը բավական արդյունավետ կլինի:
27 տարի տարբեր երկրներում՝ Կամբոջա, Վիետնամ, Ուզբեկստան, Ղրղըզստան և շատ այլ երակներում դիվանագիտական ծառայությունն անցնելուց հետո Ալեքսանդր Կոպնինն արդեն մի քանի օր է ստանձնել է Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: Դիվանագետը Գյումրի է եկել իր մեծ ընտանիքով՝ կնոջ ու 4 երեխաների հետ:
«Մի քանի օր է այստեղ եմ, դեռ շատ բան չեմ հասցրել տեսնել, բայց մինչև գալս շատ եմ կարդացել Հայաստանի մասին: Ավագ աղջիկս 15 տարեկան է, ինքն էլ տեղեկացված Հայաստանից: Այստեղ եմ եկել իմ մեծ ընտանիքով՝ ես, կինս ու 4 երեխաներս: Հրաշալի քաղաք է Գյումրին՝ հարուստ պատմություն ունի, մարդիկ էլ հյուրասեր ու բարի են: ՌԴ-ի համար Հայաստանն անչափ կարևոր գործընկեր է, կաշխատեմ այս ընթացքում արդյունավետ համագործակցել: Ես ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ աշխատելու Հայաստանի հողի վրա»,-նշեց հյուպատոսը՝ հավելելով, որ պատրաստ է նաև օգտագործելով իր նախկին փորձն աջակցելու մարզին` ՌԴ-ում տարբեր գործարար կապեր ստեղծելու հարցում:
Շիրակի մարզպետը, ողջունելով հյուպատոսի այցը Հայաստան, հույս հայտնեց, որ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի հետ ստեղծված կապը ավելի կխորանա:
«Հոսով եմ, Գյումրիում Ձեր աշխատանքը բավական արդյունավետ կլինի: Հայ-ռուսական կապը դարավոր է, իսկ Գյումրին նույնիսկ ժամանակին Ալեքսանդրապոլ է կոչվել: Հուսով եմ, որ Գյումրիում տեղակայված ՌԴ հյուպատոսարանի հետ համագործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա»,-իր խոսքում նշեց Արթուր Խաչատրյանը:
Մարզպետը նորանշանակ հյուպատոսին առաջարկեց նաև միանալ հուլիսի 29-ին նշանակված համաքաղաքային շաբաթօրյակին, ինչն էլ դրական պատասխանի արժանացավ:
armeniasputnik.am
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
20:02 18.10.26
18:00 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
15:44 17.10.26
14:38 17.10.26
09:03 17.10.26
09:18 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02