ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեն թողարկել է Հայաստանը ներկայացնող «Армения» անվանմամբ տեղեկատվական բրոշուրը, որը թույլ կտա ռուս զբոսաշրջիկին մինչև Հայաստան այցելելը պատկերացում կազմել այստեղ եղած հետաքրքիր ժամանցային վայրերի մասին:
.jpg)
Այս թեմայով Aysor.am-ը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանի հետ, ով մեզ պատմեց այս բրոշուրի բովանդակության մասին:
Նա մեզ տեղեկացրեց, որ առաջիկայիում նախատեսվում է առնվազն 4000 տպաքանակ ունենալ, իսկ բացի ռուսերենից, լինելու են նաև անգլերեն և ևս մեկ օտարալեզու բրոշուրներ. երրորդ լեզվի ընտրությունը դեռ քննարկման փուլում է:

Ինչպես ներկայացրեց Մեխակ Ապրեսյանը, այս բրոշուրները Կոմիտեն տարածելու է միջազգային ցուցահանդեսներում, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններում, օդանավակայաններում, սահմանային անցման կետերում, նաև ՀՀ-ում եղած օտարերկրյա դեսպանատներում:
«Շուտով նախատեսվում է Մոսկվայում «Отдых» միջազգային ցուցահանդեսը, որտեղ և կներկայացնենք այս բրոշուրները», - նշեց մեր զրուցակիցը:
Ըստ նրա՝ բրոշուրը բավական ընդգրկուն և համապարփակ են ստացվել՝ ներառելով մի քանի բաժիններ՝ «Ի՞նչ անել Հայաստանում», «Ծանոթություն երկրին» «Անմոռանալի տպավորություններ», «Համաշխարհային ժառանգություն», «Կենդանի բնություն», «Արկածներ փնտրելիս», «Ծեսեր և ավանդույթներ», «Վառ հիշողությունների շտեմարան» և այլն:


Հարցին՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ որքա՞ն է եղել ռուս զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան, մեր զրուցակիցը նշեց, որ շուտով կհրապարակվեն 6 ամսվա կտրվածքով տվյալները, սակայն, կարող է ասել, որ Ռուսաստանից այցելությունների թիվ 30%-ով աճել է:
Իսկ Ռուսաստանից հետո Հայաստան զբոսաշրջիկների այցելությունների թվով երկրորդ տեղում է Վրաստանը:
Լուսանկարները՝ ՀՀ Զբոսաշրջության պետական կոմիտեի ֆեյսբուքյան էջից
aysor.am
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
20:02 18.10.26
18:00 18.10.26
20:12 18.10.26
18:05 18.10.26
15:44 17.10.26
14:38 17.10.26
09:03 17.10.26
09:18 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02