«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդերձ վերաբերմունքը հակասական է: Ոչ միայն բուն Վրաստանում, այլև հարևան երկրներում: Հայաստանում, օրինակ, «պուտինիստները» նրան ներկայացնում են որպես ամերիկյան հրեշավոր «պրոյեկտի» պտուտակ, իսկ «ամերիկասերները»՝ որպես Վրաստանի փրկիչ: Հիմնականում, սակայն, մեր համաքաղաքացիների վերաբերմունքը Սաակաշվիլիի նկատմամբ դրական է՝ կոորպորացիան հաղթահարեց, ճանապարհները սարքեց, ամեն ինչ էժանացրեց, ներդրումներ բերեց, բիզնեսը զարգացրեց և այլն: «Ահա ձեզ օրինակ»,- ասում են՝ Սաակաշվիլիին որպես օրինակ բերողները,- թե ինչպես է հնարավոր, որ մեկ մարդը կարողանում է երկիրը «դզել»:
Իհարկե, այդ գնահատականները չափազանցված են, բայց չէի ասի, թե լրիվ սխալ են: Վրաստանն իսկապես, փոխվել է «վարդերի հեղափոխությունից» հետո: Պարզ օրինակ, մենք 7 տարի չենք կարողանում խելքի բերել «Հյուսիս-հարավ» ճանապարհի գոնե մի հատվածը, իսկ Վրաստանի արագընթաց մայրուղիները մի քանի տասնյակ կիլոմետրեր են ձգվում: Կամ՝ այս օրերին Սևանում 88-ի աղետյալների համար նախատեսված «դոմիկը»՝ ջարդուխուրդ եղած կահույքով, վարձով են տալիս օրական 20 հազար գրամով: Այդ գումարով Բաթումում կարող ես վարձել բոլոր հարմարություններով երկուսենյականոց բնակարան:
Մի խոսքով' Վրաստանը շատ հարցերում իսկապես մեզնից առաջ է՝ չնայած վերջին տարիներին ընդհանուր տնտեսական ցուցանիշները թե՛ մեզ մոտ և թե՛ հարևանների մոտ առանձնապես տպավորիչ չեն: Բայց արդյո՞ք բոլոր դրական տեղաշարժերը, որոնք տեղի են ունեցել Վրաստանում, կարելի է վերագրել միայն Սաակաշվիլիին: Կարծում եմ՝ ոչ: Մեր տարբերությունների հիմնական պատճառներից մեկն այն է, որ վրացիներն ավելի «պետական ազգ են», քան մենք, նրանք պետությունն ավելի շատ են սիրում, քան, ասենք, Կազբեկ սարը»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
09:59
09:35
09:13
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02