Ուկրաինայի Լվով քաղաքում իրավապահ մարմինների աշխատակիցներն ազատ են արձակել բոլոր պատանդներին, որոնց պատանդառել էր տեղի հոգեբուժարանի հիվանդներից մեկը։ Այս մասին հայտնում է lenta.ru-ն՝ քաղաքի պարեկային ոստիկանության Facebook-յան էջին հղումով։
Հոգեբուժարանի աշխատակիցներն իրավապահներին կանչել են ուրբաթ երեկոյան։ Նրանց խոսքերով՝ իրենց հիվանդներից մեկն արգելափակել է կլինիկայի բաժանմունքներից մեկի մուտքը, որտեղ այդ պահին 76 հիվանդ է գտնվել, և սկսել սպառնալ ֆիզիկական բռնությամբ։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները որոշել են գրոհ կազմակերպել շենքի վրա։ Այդ ժամանակ պատանդառուն կոտրել է պատուհաններից մեկն ու ապակու կտորներվ վնասվածքներ հասցրել 10 մարդու։ Ավելի ուշ նրանցից վեցը հոսպիտալացվել են։ Բացի այդ, գրոհի ընթացքում 5 ոստիկան է տուժել։
Պատանդառուն Լվովի 30-ամյա բնակիչ է, որը հոգեբուժարանում հարկադիր բուժման է գտնվել հորը սպանելու համար։ Նա հորը դանակով 72 հարված էր հասցրել։
Որոշվում է նրա դեմ քրեական գործ հարուցելու հարցը։
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
15:44 17.10.26
09:02 19.10.26
14:38 17.10.26
09:17 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02