Թուրքիայում գործող «Յըլդըզ» հետազոտական ընկերությունը, որը հաճախ տարբեր ուսումնասիրություններ է իրականացնում ստամբուլահայ համայնքի շրջանում, այս անգամ հետաքրքրվել է Պոլսո Հայոց պատրիարքի արդեն նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ վերջերս համացանցի միջոցով հրապարակված նամակների շարքի վերաբերյալ կարծիքով։ Նշենք, որ նամակների շարքով Աթեշյանը պատասխանել էր 9 տարվա ընթացքում իր դեմ ուղղված մի շարք մեղադրանքներին, գրում է «Ժամանակ» օրաթերթը։
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած ստամբուլահայերի 64.29 տոկոսը ճիշտ է համարում տարիներ շարունակ անպատասխան մնացած հարցերին արձագանքելու Աթեշյանի նախաձեռնությունը՝ անկախ նրանից՝ հավատում են դրան, թե ոչ:
Հարցվածների 45.98 տոկոսը հայտարարությունների մեծ մասն անկեղծ է համարել, 33.93 տոկոսը դրանք ստահոդ է որակել, մնացյալ հատվածը ձեռնպահ է մնացել Աթեշյանի նամակները մեկնաբանելուց:
Պոլսահայերի 82.59 տոկոսի համար համոզիչ չեն Աթեշյանի այն պնդումները, թե իր գործունեության ընթացքում նա պատրիարքարանի համար հատուկ թանգարան է հիմնել:
Հարցման մասնակիցների 65.18 տոկոսը չի հավատում այն մեղադրանքներին, ըստ որի Արամ Աթեշյանը բիզնես ունի Մոսկվայում: Հարցվածների 51.34 տոկոսը նույն կերպ չի հավատում, թե Աթեշյանը վաճառել է պատրիարքարանին պատկանած արժեքավոր գեղանկարները:
44.20 տոկոսը մտահոգիչ է համարում արքեպիսկոպոս Աթեշյանի սերտ կապերը Թուրքիայի պետական մարմինների հետ, իսկ 34.38 տոկոսը դա բնական է համարել:
Հիշեցնենք, որ 2016թ.-ի հոկտեմբերի 26-ին Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարել է ներկայիս պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին անգործունյա ճանաչելու որոշման մասին, ինչը ենթադրում է նոր պատրիարքի ընտրության մեկնարկ, որի համար անհրաժեշտ էր նախ ընտրել Պոլսո պատրիարքի նոր տեղապահ, որը կղեկավարեր ընտրական գործընթացը:
2017թ.-ի փետրվարին Էջմիածնում կայացված որոշման համաձայն՝ մարտի 15-ին Ստամբուլում տեղի ունեցավ Պոլսո Հայոց պատրիարքի նոր տեղապահի ընտրություն: Ընտրությունից հետո, որում համոզիչ հաղթանակ էր տարել Արամ Աթեշյանի հակառակորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը, Ստամբուլի նահանգապետարանն անակնկալ կերպով միջամտել էր ընտրություններին: Ստամբուլի նահանգապետի տեղակալը նախքան պատրիարքարանում ընտրությունների սկսվելը գրություն էր ուղարկել, որն իրավաբանորեն անհնար էր համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Այս գրությունը Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրություններից անմիջապես հետո պատրիարքարանի հոգևորականներին էր ներկայացրել տեղապահի ընտրություններում պարտված փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը և հայտարարել, որ չի հեռանա տեղապահի պաշտոնից:
Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադառնալով Ստամբուլ, պաշտոնապես ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները:
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:18 17.10.26
15:44 17.10.26
15:26 17.10.26
15:17 17.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02